Նախաքննական թեսթեր
Անցիր մեր անվճար վարորդական իրավունքի քննական թեսթերը և համոզվիր, որ կարող ես ստանալ քննությունդ։
1.
Այս իրավիճակում զիջել ճանապարհը պարտավոր է
A
Թեթև մարդատարի վարորդը։
B
Մոտոցիկլի վարորդը։
2.
Ո՞ր վարորդն է խախտում երթևեկության կանոնները դուրս գալով շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկից:
A
Թեթև մարդատարի:
B
Երկու վարորդները:
C
Ոչ ոք:
3.
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հետիոտներին են հավասարեցվում՝
A
Շարժիչ ունեցող հաշմանդամային սայլակով՝ հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամները։
B
Հեծանիվ, մոպեդ կամ մոտոցիկլ տանող անձինք։
C
Բոլոր թվարկած անձինք։
4.
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն «B» և «C» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական կարող է տրվել`
A
16 տարին լրացած անձանց։
B
17 տարին լրացած անձանց։
C
18 տարին լրացած անձանց։
5.
Ավտոբուսների շահագործումն արգելվում է, եթե՝
A
Հետևի մասում տեղադրված են սպիտակ գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ:
B
Հետևի մասում տեղադրված են կարմիր գույնի լուսանդրադարձնող հարմարանքներ:
C
Երկու դեպքում էլ:
6.
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
A
Չի աշխատում կառուցվածքով նախատեսված թափքի դռան փականը։
B
Չի աշխատում կառուցվածքով նախատեսված խցիկի դռան փականը։
C
Երկու դեպքում էլ։
7.
Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը տվյալ իրադրությունում։
A
Անհրաժեշտության դեպքում ճանապարհը զիջի հատվող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին:
B
Կանգ առնի և ճանապարհը զիջի հատվող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին:
8.
Նշաններից ո՞րն է արգելում երթևեկությունը նշանի վրա պատկերվածից ավելի փոքր միջտարածությամբ:
A
1
B
2
C
3
D
4
E
5
9.
Խաչմերուկը երկրորդը կանցնի՝
A
Կարմիր ավտոմոբիլը:
B
Կապույտ ավտոմոբիլը:
C
Կանաչ ավտոմոբիլը:
10.
Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետևյալ հերթականությամբ՝
A
Բեռնատար ավտոմոբիլը և մոտոցիկլը, ավտոբուսը, տրոլեյբուսը:
B
Բեռնատար ավտոմոբիլը և ավտոբուսը, մոտոցիկլը, տրոլեյբուսը:
11.
Ի՞նչ է տեղեկացնում լուսացույցի ազդանշանը:
A
Լուսացույցն անսարք է:
B
Խաչմերուկն անցնելիս վարորդները պետք է ղեկավարվեն ճանապարհային նշանի պահանջներով:
C
Վարորդները պետք է սպասեն լուսացույցի թույլատրող ազդանշանին:
12.
Երթևեկությունը թույլատրվում է
A
Ուղիղ և աջ:
B
Միայն ուղիղ:
C
Միայն աջ:
13.
Թույլատրվու՞մ է շարունակել երթևեկությունը սլաքով նշված ուղղությամբ:
A
Արգելվում է։
B
Թույլատրվում է բոլոր դեպքերում:
C
Թույլատրվում է ուղևորներ իջեցնելու նպատակով կանգառ կատարելու համար:
D
Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլին վազանցելու նպատակով։
14.
Կայանումը նշված վայրում
A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:
15.
Մեխանիկական տրանսպորտային միջոց քարշակելիս այս ճանապարհի ո՞ր գոտով կարող եք շարունակել երթևեկությունը:
A
Միայն աջ:
B
Ցանկացած:
16.
Քարշակումը մերկասառույցի պայմաններում արգելվում է՝
A
Ճկուն կցիչով:
B
Կոշտ կցիչով:
C
Մասնակի բեռնման եղանակով:
17.
Ո՞ր դեպքում օրվա լուսավոր ժամանակ մոտոցիկլի վրա պետք է միացված լինի լապտերների մոտակա լույսը:
A
Անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելիս:
B
Դեպի կայանման վայր շարժվող, անսարքություններ ունեցող մոտոցիկլով երթևեկելիս:
C
Ցանկացած դեպքում՝ երթևեկության մեջ գտնվելիս:
D
Հիվանդ ուղևոր փոխադրելիս:
18.
Վարորդը միացնել շրջադարձի լուսային ցուցիչն այս իրավիճակում
A
Պարտավոր է:
B
Պարտավոր է, եթե հետևից մոտեցող վարորդ կա:
C
Պարտավոր չէ:
19.
Որովայնի վնասվածքով տուժածին պետք է.
A
Պառկեցնել գլուխը բարձր դիրքով:
B
Պառկեցնել և բարձրացնել ոտքերը:
C
Պառկեցնել՝ ոտքերը ծնկային հոդերում ծալած:
20.
Հանգիստ վիճակում չափահաս մարդու անոթազարկը կազմում է.
A
40-60 զարկ մեկ րոպեում:
B
60-80 զարկ մեկ րոպեում:
C
80-100 զարկ մեկ րոպեում: