Խումբ 1

Մանևրում, դասավորվածություն երթևեկելի մասում, երթևեկության առավելություն

Մանևրում, դասավորվածություն երթևեկելի մասում, երթևեկության առավելություն

1.
Նշաններից ո՞րն է կոչվում «Արգելքի շրջանցումը ձախից»:

A
1
B
2
C
3
D
4
E
5

2.
Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսի վարորդին մուտք գործել խաչմերուկ տվյալ իրադրությունում:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:
C
Թույլատրվում է, եթե ավտոբուսը երթևեկում է սահմանված երթուղով:

3.
Նշված դեպքում ո՞ր գոտուց պետք է կատարվի աջ շրջադարձը:

A
Միայն երկրորդ գոտուց։
B
Միայն «A» գծանշումով նշված աջ եզրային գոտուց:

4.
Խաչմերուկում կազմակերպված է շրջանաձև երթևեկություն: Երթևեկելի մասը, որով մոտենում եք խաչմերուկին, ունի երթևեկության երկու գոտի: Խաչմերուկ մուտք գործելիս` շրջադարձ կատարելու համար ո՞ր գոտին եք պարտավոր զբաղեցնել:

A
Աջ գոտին:
B
Ձախ գոտին:
C
Կա՛մ աջ, կա՛մ ձախ գոտին:

5.
Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել բակ նշված տեղից:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

6.
Երկկողմ երթևեկությամբ գծանշված ճանապարհներին, երեք գոտու առկայության դեպքում (բացառությամբ երթևեկության դարձափոխային կարգավորմամբ ճանապարհների), որոնցից միջինն օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, ձախ եզրային գոտի մուտք գործելը`

A
Թույլատրվում է
B
Արգելվում է:
C
Թույլատրվում է` միայն վազանցի, շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի համար:

7.
Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված երթևեկության թույլատրելի ուղղությունը։

A
Միայն հետադարձ:
B
Ուղիղ և հետադարձ։
C
Միայն ուղիղ։

8.
Ո՞ր ուղղությամբ է արգելվում երթևեկությունը։

A
Դեպի ձախ և դեպի աջ։
B
Ուղիղ և հակառակ ուղղությամբ։
C
Միայն ուղիղ։
D
Բոլոր ուղղություններով։

9.
Հետադարձն արգելվում է՝

A
Հետիոտնային անցումների վրա։
B
Թունելներում։
C
Կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ։
D
Երկաթուղային գծանցներում։
E
Թվարկած բոլոր դեպքերում։

10.
Թույլատրվու՞մ է արդյոք դեղին ավտոբուսի վարորդին մուտք գործել խաչմերուկ։

A
Թույլատրվում է։
B
Արգելվում է։
C
Թույլատրվում է, եթե ավտոբուսը երթևեկում է սահմանված երթուղով։

11.
Ո՞ր պատասխանում է ճիշտ նշված երթևեկության թույլատրելի ուղղությունը։

A
Ուղիղ և դեպի ձախ՝ մուտք գործելով բակ։
B
Միայն ուղիղ։
C
Միայն հետադարձ։
D
Ուղիղ և հետադարձ։

12.
Հետադարձն արգելվում է, եթե ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ տեսանելիությունը պակաս է՝

A
100 մ-ից:
B
150 մ-ից:
C
300 մ-ից:

13.
Դուք երթևեկում եք երեք գոտի ունեցող երկկողմ երթևեկությամբ ճանապարհով: Ո՞ր դեպքում է թույլատրվում մուտք գործել միջին գոտի:

A
Միայն վազանցի դեպքում:
B
Միայն շրջանցման դեպքում:
C
Միայն ձախ շրջադարձի կամ հետադարձի դեպքում:
D
Թվարկած բոլոր դեպքերում:

14.
Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում բեռնատար ավտոմոբիլի երթևեկությունը:

A
Միայն դեպի աջ:
B
Դեպի աջ, դեպի ձախ և հակառակ ուղղությամբ:
C
Միայն դեպի ձախ:

15.
Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարում մանևրը:

A
1
B
2
C
3

16.
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է ճիշտ կատարում հետադարձը:

A
Կապույտ ավտոմոբիլի վարորդը:
B
Կարմիր ավտոմոբիլի վարորդը:
C
Երկու վարորդներն էլ:

17.
Ճանապարհային նշանների, գծանշման և բաժանարար գոտու բացակայության դեպքում վարորդները երկկողմ երթևեկությամբ ճանապարհների երթևեկելի մասում գտնվող ճանապարհային կառույցների տարրերը պետք է շրջանցեն`

A
Աջ կողմից:
B
Ձախ կողմից:

18.
Ո՞ր ուղղությամբ է արգելվում երթևեկությունը:

A
Միայն դեպի ձախ:
B
Միայն դեպի աջ:
C
Ուղիղ և դեպի ձախ:
D
Բոլոր ուղղություններով:

19.
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում կանոնները շրջադարձ կատարելիս արգելակման գոտի ունեցող ճանապարհին:

A
Երկու վարորդն էլ:
B
Դեղին ավտոմոբիլի վարորդը:
C
Երկու վարորդն էլ շրջադարձը կատարում են ճիշտ:

20.
Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ իրադրությունում կարմիր ավտոմոբիլի վարորդին շարունակել երթևեկությունը:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

21.
Երեք գոտի ունեցող երկկողմ երթևեկությամբ ճանապարհի վրա Ձեզ անհրաժեշտ է կատարել ձախ շրջադարձ: Ո՞ր գոտուց կկատարեք տվյալ մանևրը:

A
Աջ գոտուց:
B
Միջին գոտուց:
C
Աջ կամ միջին գոտուց:
D
Միջին գոտուց, եթե զբաղեցված է աջ գոտին:

22.
Թույլատրվու՞մ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին երթևեկել տրամվայի գծերով:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

23.
Հետադարձն արգելվում է`

A
Հետիոտնային անցումների վրա և թունելներում:
B
Կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ:
C
Երկաթուղային գծանցներում:
D
Ճանապարհի` թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում:
E
Բոլոր թվարկած դեպքերում

24.
Ո՞ր ուղղություններով է թույլատրվում երթևեկությունը

A
Միայն դեպի ձախ:
B
ՈՒղիղ, դեպի ձախ և հետադարձ։
C
Միայն ուղիղ։

25.
Ո՞ր տրանսպորտային միջոցների վարորդներն են խախտել ճանապարհային նշանի պահանջները:

A
Մոտոցիկլների վարորդները:
B
Ավտոմոբիլի և կողային կցորդով մոտոցիկլի վարորդները:
C
Միայն ավտոմոբիլի վարորդը:
D
Բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները:

26.
Համընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների միաժամանակյա վերադասավորման դեպքում ճանապարհը պետք է զիջի`

A
Ձախից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը:
B
Աջից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը:

27.
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:

A
Բեռնատար ավտոմոբիլի վարորդը:
B
Ավտոբուսի վարորդը:

28.
Պարտավո՞ր է արդյոք սահմանված երթուղով երթևեկող ավտոբուսի վարորդը նշված իրադրությունում զիջել ճանապարհը:

A
Պարտավոր է:
B
Պարտավոր չէ:
C
Պարտավոր չէ, քանի որ երթևեկում է ուղիղ:

29.
Եթե համապատասխան նշաններով կահավորված երկայնական թեքությամբ ճանապարհահատվածներում հանդիպակաց երթևեկությունը դժվարացած է, ապա ճանապարհը պետք է զիջել`

A
Վայրէջքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցին:
B
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցին:
C
Վերելքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցին:

30.
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

A
Տրակտորի վարորդը:
B
Ավտոբուսի վարորդը:

31.
Երթևեկության առավելություն ունի`

A
Կապույտ ավտոմոբիլը, քանի որ կարմիրը փոխում է երթևեկության ուղղությունը դեպի ձախ:
B
Կարմիր ավտոմոբիլը, քանի որ միաժամանակյա վերադասավորման դեպքում գտնվում է աջ կողմում:
C
Կապույտ ավտոմոբիլը, քանի որ միաժամանակյա վերադասավորման դեպքում գտնվում է ձախ կողմում:

32.
Պարտավո՞ր են արդյոք տրանսպորտային միջոցների վարորդները բնակավայրերում ճանապարհը զիջել կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունը սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:

A
Այո:
B
Ոչ:

33.
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

A
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
B
Բեռնատար ավտոմոբիլի վարորդը:

34.
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

A
Ավտոբուսի վարորդը:
B
Ավտոմոբիլի վարորդը:

35.
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

A
Ավտոմոբիլի վարորդը:
B
Տրամվայի վարորդը:

36.
Նշե՛ք խաչմերուկի անցման հերթականությունը`

A
Ավտոբուսը, բեռնատար ավտոմոբիլը, լծասայլը:
B
Ավտոբուսը և լծասայլը, բեռնատար ավտոմոբիլը:

37.
Հանդիպակաց երթևեկության դեպքում կտրուկ վայրէջքի վրա անհրաժեշտ է ճանապարհը զիջել`

A
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցին:
B
Վերև բարձրացող տրանսպորտային միջոցին:
C
Ներքև իջնող տրանսպորտային միջոցին

38.
Բնակավայրերում միևնույն ուղղությամբ երթևեկության 3 և ավելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտի զբաղեցնել թույլատրվու՞մ է արդյոք ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:

A
Թույլատրվում է վազանց կատարելիս:
B
Թույլատրվում է ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս:
C
Թույլատրվում է բոլոր դեպքերում:

39.
Բոլոր ճանապարհներին միևնույն ուղղությամբ երթևեկության 3 և ավելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտի զբաղեցնել թույլատրվու՞մ է արդյոք ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:

A
Թույլատրվում է վազանց կատարելիս:
B
Թույլատրվում է ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս։
C
Թույլատրվում է բոլոր դեպքերում:

40.
Ինչպե՞ս պետք է վարվի ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում:

A
Ճանապարհը զիջի թեթև մարդատար ավտոմոբիլին:
B
Միացնի շրջադարձի ցուցիչը, տա ձայնային ազդանշան և սկսի երթևեկությունը:
C
Սկսի երթևեկությունը` համոզված լինելով, որ թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը զիջում է ճանապարհը:

41.
Տվյալ իրադրությունում սպիտակ թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը`

A
Ճանապարհը պետք է զիջի ավտոբուսին, որը սկսում է երթևեկությունը նշված կանգառի կետից:
B
Ունի առաջնահերթ երթևեկության իրավունք, քանի որ ավտոբուսը վերադասավորվում է երկրորդ գոտի անցնելով:

42.
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:

A
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
B
Ավտոբուսի վարորդը:

43.
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք տվյալ իրավիճակում:

A
Ավտոբուսի վարորդը։
B
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
C
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը իրավունք չունի անցնել աջ գոտի:

44.
Խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, պարտավո՞ր է արդյոք ավտոբուսի վարորդը զիջել ճանապարհը բեռնատար ավտոմոբիլին։

A
Պարտավոր է:
B
Պարտավոր չէ:

45.
Երթևեկությունն ուղիղ շարունակող ավտոբուսի վարորդը պարտավո՞ր է արդյոք զիջել ճանապարհը բեռնատար ավտոմոբիլին:

A
Պարտավոր է:
B
Պարտավոր չէ:

46.
Եթե մտադիր եք շարունակել երթևեկությունն ուղիղ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

A
Երկու տրանսպորտային միջոցներին:
B
Միայն ավտոբուսին:
C
Միայն թեթև մարդատար ավտոմոբիլին:
D
Ոչ մեկին:

47.
Եթե մտադիր եք շարունակել երթևեկությունն ուղիղ, ու՞մ պետք է զիջեք ճանապարհը:

A
Միայն թեթև մարդատար ավտոմոբիլին:
B
Միայն ավտոբուսին և թեթև մարդատար ավտոմոբիլին:
C
Բոլոր տրանսպորտային միջոցներին:
D
Միայն մոտոցիկլին:

48.
Տվյալ իրադրությունում պարտավո՞ր է մոտոցիկլի վարորդը զիջել ճանապարհը:

A
Պարտավոր չէ:
B
Պարտավոր է:

49.
Տվյալ իրադրությունում ունե՞ք արդյոք նշված մանևրի իրավունք:

A
Այո:
B
Ոչ:

50.
Դուք շարունակում եք երթևեկությունն ուղիղ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

A
Միայն թեթև մարդատար ավտոմոբիլին:
B
Բեռնատար ավտոմոբիլին:
C
Երկու տրանսպորտային միջոցներին:
D
Ոչ մեկին:

51.
Դուք շարունակում եք երթևեկությունն ուղիղ, պարտավո՞ր եք արդյոք զիջել ճանապարհը թեթև մարդատար ավտոմոբիլին:

A
Պարտավոր եք:
B
Պարտավոր չեք:

52.
Դուք սկսում եք երթևեկել ճամփեզրից, պարտավո՞ր եք արդյոք զիջել ճանապարհը թեթև մարդատար ավտոմոբիլին, որը կատարում է հետադարձ:

A
Պարտավոր եք:
B
Պարտավոր չեք:

53.
Դուք շարունակում եք երթևեկությունն ուղիղ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

A
Միայն թեթև մարդատար ավտոմոբիլին:
B
Ոչ մեկին:
C
Միայն թեթև մարդատար ավտոմոբիլին և մոտոցիկլին:
D
Բոլոր տրանսպորտային միջոցներին:

54.
Եթե մտադիր եք կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

A
Մոտոցիկլին:
B
Պարեկային ավտոմոբիլին:
C
Բոլոր տրանսպորտային միջոցներին:

55.
Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել հետադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

A
Թեթև մարդատար ավտոմոբիլին:
B
Բոլոր տրանսպորտային միջոցներին:
C
Բեռնատար ավտոմոբիլին:

56.
Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

A
Բեռնատար ավտոմոբիլին:
B
Բոլոր տրանսպորտային միջոցներին:
C
Ոչ մեկին:

57.
Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

A
Ոչ մեկին:
B
Միայն ավտոբուսին:
C
Միայն միացված փարոսիկով բեռնատար ավտոմոբիլին:
D
Բոլոր տրանսպորտային միջոցներին:

58.
Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել հետադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

A
Բեռնատար ավտոմոբիլին:
B
Թեթև մարդատար ավտոմոբիլին:
C
Բոլոր տրանսպորտային միջոցներին:
D
Ոչ մեկին:

59.
Եթե մտադիր եք կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

A
Ավտոբուսին:
B
Ավտոբուսին և թեթև մարդատար ավտոմոբիլին:
C
Թեթև մարդատար ավտոմոբիլին:
D
Ոչ մեկին:

60.
Եթե մտադիր եք կատարել աջ շրջադարձ, պարտավո՞ր եք արդյոք զիջել ճանապարհը թեթև մարդատար ավտոմոբիլին:

A
Պարտավոր եք:
B
Պարտավոր չեք:

61.
Եթե մտադիր եք կատարել աջ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջեք ճանապարհը:

A
Ոչ մեկին:
B
Թեթև մարդատար ավտոմոբիլին:
C
Մոտոցիկլին և թեթև մարդատար ավտոմոբիլին:

62.
Պարտավոր ենք արդյո՞ք այս իրավիճակում զիջել հանդիպակացից մոտեցող ավտոմոբիլի վարորդին:

A
Այո:
B
Ոչ:

63.
Այս իրավիճակում պարտավոր եք

A
Զիջել ճանապարհը։
B
Անցնել առաջինը։

64.
Տվյալ իրավիճակում

A
Կարող ենք շրջանցել բեռնատարին աջ կողմից՝ կողնակով:
B
Շարունակել երթևեկությունը միայն բեռնատարի անցումից հետո:
C
Թույլատրվում են երկու գործողությունները։

65.
Այս իրավիճակում

A
Պետք է զիջեք ճանապարհը։
B
Կարող եք առաջինն անցնել։

66.
Տվյալ իրավիճակում ուղիղ երթևեկելու դեպքում թույլատրվում է

A
Շրջանցել բեռնատարն աջ կողմից:
B
Շարունակել երթևեկությունը միայն բեռնատարի անցումից հետո։
C
Նշված երկու դեպքերն էլ թույլատրելի են։

67.
Ո՞ր հետագծով է թույլատրվում մոտենալ մայթեզրում սպասող հետիոտնին։

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Թույլատրվում է երկու հետագծերով։

68.
Դուրս գալով ճանապարհ այս իրավիճակում պարտավոր ենք զիջել

A
Աջ կողմից մոտեցող վարորդներին։
B
Բոլոր վարոդներին։
C
Վարորդներին և հետիոտներին։

69.
Այս իրավիճակում զիջել ճանապարհը պարտավոր է

A
Թեթև մարդատարի վարորդը։
B
Մոտոցիկլի վարորդը։

70.
Ո՞ր հետագծով է թույլատրված հետադարձը։

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Երկու հետագծերով:

71.
Կապույտ ավտոմոբիլի վարորդը ո՞ր նկարում ներկայացված իրավիճակում ունի առաջնահերթ երթևեկության իրավունք մյուս վարորդի նկատմամբ։

A
Ձախ:
B
Աջ:
C
Երկու:

72.
Հետադարձը նշված տեղում

A
Թույլատրվում է, եթե մոտեցող գնացք չկա։
B
Թույլատրվում է։
C
Արգելվում է

73.
Ո՞ր հետագծով է թույլատրված աջ շրջադարձը։

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Երկու հետագծերով:

74.
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։

A
Բեռնատարի:
B
Թեթև մարդատարի:

75.
Ո՞ր հետագծով է թույլատրվում հետադարձը վարորդին:

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Ցանկացած:

76.
Այս գոտուց ո՞ր ուղղությամբ կարող է թեթև մարդատարի վարորդը շարունակել երթևեկությունը։

A
Միայն ուղիղ:
B
Ուղիղ և աջ:
C
Ցանկացած:
D
Ուղիղ, ձախ և հակառակ:

77.
Դեպի աջից հարող ճանապարհ աջ շրջադարձ կատարելիս անհրաժեշտ է

A
Շարունակել երթևեկությունն այս գոտով և շրջադարձը կատարել միայն այդ գոտուց։
B
Վերադասավորվել արգելակման գոտի և շրջադարձը կատարել միայն այդ գոտուց։
C
Երկու տարբերակներն էլ ճիշտ են:

78.
Ձախ բակ մուտք գործելիս ո՞ւմ պետք է զիջել ճանապարհը:

A
Միայն հանդիպակացից մոտեցող վարորդին:
B
Վարորդին և հետիոտներին:
C
Ոչ ոքի:

79.
Հետադարձը այս խաչմերուկում

A
Թույլատրված է:
B
Արգելված է:

80.
Պարտավոր է՞ թեթև մարդատարի վարորդը զիջել ճանապարհն իր գոտի վերադասավորվող ավտոկռունկի վարորդին:

A
Այո, եթե ավտոկռունկը նարնջագույն փարոսիկներով է կահավորված:
B
Այո:
C
Ոչ:

81.
Թույլատրված է՞ հետադարձն այս վայրում:

A
Այո:
B
Թույլատրված է, եթե տեսանելիությունը 100 մետր և ավելի է:
C
Ոչ:

82.
Պարտավոր է արդյո՞ք թեթև մարդատարի վարորդը վերադասավորվել աջ եզրային գոտի վազանցն ավարտելուց հետո:

A
Ոչ, եթե գործում են բնակավայրով երթևեկության կանոնները:
B
Այո:
C
Ոչ:

83.
Ո՞ր հետագծով է թույլատրված ձախ շրջադարձը:

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Ցանկացած:

84.
Այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցների երթևեկության ուղիները հատվում են, իսկ անցման հերթականությունը կանոններով սահմանված չէ, ճանապարհը պետք է զիջի այն վարորդը

A
Որին տրանսպորտային միջոց է մոտենում աջից:
B
Որին տրանսպորտային միջոց է մոտենում ձախից:

85.
Ո՞ր վարորդը պետք է զիջի ճանապարհը:

A
Շարժումը սկսող վարորդը:
B
Կանգնել պատրստվող վարորդը:

86.
Հետադարձը նշված վայրում

A
Թույլատրվում է:
B
Թույլատրվում է, եթե չի խոչընդոտում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներին:
C
Արգելվում է:

87.
Ո՞ր հետագծով է թույլատրված ձախ շրջադարձը:

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Ցանկացած

88.
Թեթև մարդատարի վարորդը

A
Պետք է զիջի ճանապարհը:
B
Ունի առավելություն, քանի որ մոտեցել է աջ կողմից:

89.
Ո՞ր հետագծով է թույլատրված աջ շրջադարձը:

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Ցանկացած:

90.
Ո՞ր հետագծով է թույլատրված հետադարձը:

A
Միայն Ա:
B
Ա կամ Գ:
C
Բոլոր:

91.
Պարտավոր է՞ վարորդը վերադասավորվել աջ գոտի և նոր միայն կատարել աջ շրջադարձն այս իրավիճակում:

A
Այո:
B
Ոչ:

92.
Գտնվելով կամրջի սահմաններում թույլատրվո՞ւմ է հետադարձը:

A
Թույլատրվում է, եթե տեսանելիությունը 100 մետր և ավելի է:
B
Արգելվում է:

93.
Մուտք գործել խաչմերուկ նշված գոտուց

A
Թույլատրվում է միայն հետադարձ կատարելիս:
B
Թույլատրվում է ցանկացած դեպքում:

94.
Թույլատրված է՞ հետադարձն այս վայրում:

A
Այո:
B
Թույլատրված է, եթե տեսանելիությունը 100 մետր և ավելի է:
C
Ոչ:

95.
Առանց վերադասավորման երթևեկող վարորդը զիջել աջից վերադասավորվող վարորդին

A
Պարտավոր չէ:
B
Պարտավոր է:

96.
Հետադարձն այս վայրում

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

97.
Ձախ շրջադարձը թույլատրվում է

A
Միայն Ա հետագծով:
B
Միայն Բ հետագծով:
C
Ցանկացած հետագծով:

98.
Կայանատեղիից միաժամանակ շարժումը սկսելու դեպքում պարտավոր եք արդյո՞ք զիջել ճանապարհը առջևում գտնվող վարորդին:

A
Այո:
B
Ոչ:

99.
Ո՞ր հետագծով իրավունք ունի վարորդը կատարել ձախ շրջադարձն այս իրավիճակում:

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Ցանկացած:

100.
Խաչմերուկում թույլատրվում է արդյո՞ք հետընթաց կատարումով հետադարձ կատարել:

A
Այո:
B
Այո, եթե խոչընդոտ չի ստեղծի խաչմերուկով երթևեկողներին:
C
Ոչ:

101.
Թույլատրվո՞ւմ է վարորդին այս իրավիճակում աջ շրջադարձ կատարել:

A
Այո:
B
Ոչ:

102.
Այս իրավիճակում կանգառ կատարելիս ո՞ր ազդանշանի լուսային ցուցիչը պետք է միացնի վարորդը:

A
Աջ:
B
Աջ, վերադասվորումից հետո ձախ:
C
Ձախ:

103.
Ո՞ր հետագծերով է թույլատրված երթևեկությունը:

A
Բոլոր:
B
Միայն Ա:
C
Միայն Ա կամ Գ:

104.
Տեսանելիության բացակայության պատճառով հետընթաց կատարելիս վարորդը պետք է

A
Ձայնային ազդանշան տա:
B
Միացնի վթարային լուսային ազդանշանը:
C
Դիմի այլ անձանց օգնությանը:

105.
Հետընթաց վարմամբ բակի մուտքն օգտագործելով հետադարձ կատարելն այս իրավիճակում

A
Թույլատրվում է, եթե չի խոչընդոտի այլ երթևեկողներին:
B
Արգելվում է:

106.
Թույլատրվո՞ւմ է թեթև մարդատարի վարորդին սկսել շարժումը:

A
Այո:
B
Այո, եթե չի խոչընդոտի բեռնատարի վարորդին:
C
Ոչ:

107.
Ո՞ր տարբերակում է թույլատրված հետընթացը:

A
Խաչմերուկներում:
B
Աջ եզրային չհանդիսացող գոտիներում:
C
Հետիոտնային անցումներում:

108.
Տվյալ իրավիճակում թու՞յլատրվում է վարորոդին երթևեկությունը տրամվայի գծերով:

A
Այո:
B
Թույլատրվում է միայն հետադարձ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքում:
C
Ոչ:

109.
Պարտավոր է արդյո՞ք վարորդն այս իրավիճակում ձախ շրջադարձ կատարելիս լուսային ցուցիչով ազդանշան տալ:

A
Այո:
B
Այո, երբ առկա է հանդիպակաց երթևեկող:
C
Պարտավոր չէ:

110.
Ձախ շրջադարձ թույլատրվում է

A
Միայն Ա հետագծով:
B
Միայն Բ հետագծով:
C
Երկու հետագծերով:

111.
Թույլատրվո՞ւմ է թեթև մարդատարի վարորդին հետընթաց վարմամբ մոտենալ ուղևորին կամուրջի վրա:

A
Այո:
B
Այո, եթե չի ստեղծի խոչընդոտ այլ մասնակիցներին:
C
Ոչ:

112.
Թույլատրվո՞ւմ է հետադարձ կատարել այս իրավիճակում։

A
Թույլատրում է, եթե հետևից երթևեկողների համար 100 մետր և ավելից մենք տեսանելի ենք։
B
Արգելվում է։

113.
Ի՞նչ կանոն է խախտում վարորդը մուտք գործելով բակ:

A
Աջ շրջադարձ է կատարում միայն ուղիղ նշանի ազդման գոտում:
B
Լուսային ցուցիչով ազդանշան չի տալիս:
C
Երկու խախտումները միաժամանակ:

114.
Զիջել ճանապարհը բեռնատարի վարորդին:

A
Պարտավոր ենք:
B
Պարտավոր ենք, եթե նա այդ մասին ձեռքով ազդանշան է տվել:
C
Պարտավոր չենք:

115.
Ո՞ր հետագծով է թույլատրված հետադարձը:

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Ցանկացած:

116.
Ո՞ր հետագծով է թույլատրված հետադարձը:

A
Ցանկացած:
B
Միայն Բ:
C
Միայն Ա:

117.
Ճանապարհը պետք է զիջի

A
Թեթև մարդատարի վարորդը:
B
Բեռնատարի վարորդը:

118.
Թույլատրվո՞ւմ է պատահմամբ անցած խաչմերուկում հետընթաց վարմամբ շտկել և շարունակել երթևեկությունը մեզ անհրաժեշտ ուղղությամբ:

A
Այո:
B
Ոչ:

119.
Այս գոտուց երթևեկությունը շարունակել թույլատրվում է

A
Միայն ձախ ուղղությամբ:
B
Ձախ և հակառակ ուղղություններով:
C
Աջ, ձախ և հակառակ ուղղություններով:

120.
Թույլատրվո՞ւմ է աջ բակը մտնել հետընթաց կատարելով նշված իրադրությունում:

A
Այո, եթե չենք խոչընդոտի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:
B
Ոչ:

121.
Վերադասավորվելով հարևան գոտի այս իրավիճակում

A
Պարտավոր եք զիջել նշված գոտով ընթացող վարորդներին:
B
Ունեք երթևեկության առավելություն:

122.
Ո՞ր հետագծով է թույլատրված հետադարձը:

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Ցանկացած:

123.
Ո՞ր հետագծով է թույլատրված ձախ շրջադարձը:

A
Միայն Ա:
B
Միայն Գ:
C
Ցանկացած:

124.
Այս իրավիճակում թո՞ւյլատրվում է հետընթացով մոտենալ ուղևորին:

A
Այո:
B
Ոչ:

125.
Ինչպե՞ս պետք է վարվեք խաչմերուկից դուրս ձախ շրջադարձի և հետադարձի ժամանակ:

A
Պետք է ճանապարհը զիջել հանդիպակաց տրանսպորտային միջոցներին:
B
Պետք է ճանապարհը զիջել հանդիպակաց տրանսպորտային միջոցներին և համընթաց երթևեկող տրամվայներին:

126.
Թույլատրվա՞ծ է հետընթացն այս իրավիճակում:

A
Արգելվում է:
B
Թույլատրում է մինչև հետիոտնային անցումը:

127.
Շարժումն սկսելիս պարտավոր եք արդյո՞ք զիջել ճանապարհը հետադարձ կատարող վարորդին:

A
Այո:
B
Ոչ:

128.
Հետընթացով մոտենալ ուղևորին այս իրավիճակում

A
Թույլատրվում է:
B
Թույլատրվում է, եթե չի խոչընդոտում այլ վարորդների երթևեկությանը:
C
Արգելվում է:

129.
Ո՞ր վարորդն է խախտում երթևեկության կանոնները դուրս գալով շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկից:

A
Թեթև մարդատարի:
B
Երկու վարորդները:
C
Ոչ ոք:

130.
Հետադարձն այս խաչմերուկում

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

131.
Ո՞ր ուղղությամբ է թույլատրված երթևեկությունը:

A
Միայն ձախ:
B
Ուղիղ և ձախ:
C
Ձախ և հետադարձ:

132.
Պարտավոր եք արդյո՞ք միացնել աջ շրջադարձի ցուցիչ այս խաչմերուկում:

A
Այո:
B
Ոչ:
C
Այո, բացառությամբ հետադարձ կատարելիս։

133.
Մերձակա տարածք մուտք գործելիս վարորդը պետք է ճանապարհը զիջի

A
Միայն հետիոտներին:
B
Միայն հեծանվորդներին:
C
Հեծանվորդներին և չստեղծի խոչընդոտ հետիոտների համար:

134.
Մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս՝ վարորդը պետք է

A
Ճանապարհը զիջի միայն հետիոտներին:
B
Ճանապարհը զիջի դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին:
C
Զիջի ճանապարհը երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին և չստեղծի խոչընդոտ հետիոտների համար:

135.
Հետադարձ կատարել նշանից հետո թույլատրվում է

A
Միայն երկու կողմից 100 մետր տեսանելիության դեպքում:
B
Խոչընդոտ չստեղծելու դեպքում:
C
Ոչ մի դեպքում:

136.
Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն

A
Տալիս է:
B
Տալիս է միայն վերադասավորվելիս:
C
Չի տալիս:

137.
Նշված հետագծով աջ շրջադարձը

A
Թույլատրված է:
B
Արգելված է:

138.
Բեռնատարից առաջ անցնելուց հետո ո՞ր գոտով կարող եք շարունակել երթևեկությունը:

A
Միայն աջ:
B
Երկու համընթաց գոտիներով էլ թույլատրվում է:

139.
Հետադարձը նշված վայրում

A
Թույլատրվում է:
B
Թույլատրվում է, եթե առկա չեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ:
C
Արգելվում է:

140.
Առաջնահերթ երթևեկության իրավունք ունի

A
Թեթև մարդատարի վարորդը:
B
Բեռնատարի վարորդը:

141.
Միաժամանակ վերադասավորվելիս ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:

A
Բեռնատարի:
B
Թեթև մարդատարի:

142.
Թույլատրվո՞ւմ է հետընթացով մոտենալ ուղևորին:

A
Այո:
B
Ոչ:

143.
Աջ բակ մուտք գործելու դեպքում պարտավոր ենք զիջել

A
Միայն հետիոտներին:
B
Միայն հեծանվորդին:
C
Ոչ մեկին:
D
Հեծանվորդին և հետիոտներին:

144.
Այս վերելքի ուղղությամբ շարժվելիս հետադարձ թույլատրվում է, եթե

A
Հնարավոր լինի այն կատարել մեկ գործողությամբ:
B
Ապահովված է 100 մետր տեսանելիությունը երկու կողմից:
C
Արգելված է:

145.
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

A
Ավտոբուսի վարորդը:
B
Թեթև մարդատարի վարորդը:

146.
Թույլատրվո՞ւմ է հետադարձն այս վայրում:

A
Թույլատրվում է երկու կողմից 100մ տեսանելիության պայմաններում։
B
Արգելվում է

147.
Թույլատրվո՞ւմ է անցնել կամուրջը, եթե դա չի խոչընդոտում մոտոցիկլի վարորդին։

A
Այո:
B
Ոչ: