Նախաքննական թեսթեր
Անցիր մեր անվճար վարորդական իրավունքի քննական թեսթերը և համոզվիր, որ կարող ես ստանալ քննությունդ։
1.
Հետադարձն արգելվում է, եթե ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ տեսանելիությունը պակաս է՝
A
100 մ-ից:
B
150 մ-ից:
C
300 մ-ից:
2.
Թույլատրվո՞ւմ է հետադարձն այս վայրում:
A
Թույլատրվում է երկու կողմից 100մ տեսանելիության պայմաններում։
B
Արգելվում է
3.
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայական կարող է տրվել՝
A
18 տարին լրացած անձանց։
B
20 տարին լրացած անձանց։
C
21 տարին լրացած անձանց։
4.
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կանգառ է համարվում՝
A
Տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը՝ կապված ուղևորի պահանջի հետ։
B
5 րոպեից ավելի ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, եթե դա կապված չէ ուղևորների նստեցման, իջեցման կամ տրանսպորտային միջոցի բեռնման, բեռնաթափման հետ։
C
Մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը։
5.
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
A
Հետին հակամառախուղային լապտերիկները միացված են տրանսպորտային միջոցի արգելակումն ազդարարող լուսային սարքերին:
B
Չի աշխատում շարժիչը հովացնող հեղուկի ջերմաստիճանի ցուցիչը:
C
Երկու դեպքում էլ:
6.
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
A
Չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված անվտանգության ամրագոտիները:
B
Տեղադրված են վարորդի նստատեղից նրա տեսադաշտը սահմանափակող իրեր կամ առարկաներ:
C
Երկու դեպքում էլ:
7.
Ո՞ր ճանապարհային նշանն է պարտադրում վարորդին երթևեկել միայն դեպի ձախ կամ դեպի աջ:
A
1
B
2
C
3
8.
Որ ուղղությամբ Է թույլատրվում թեթև մարդատար ավտոմոբիլի երթևեկությունը:
A
Դեպի ձախ և հակառակ ուղղությամբ:
B
Ուղիղ, ձախ և հակառակ ուղղությամբ։
9.
Հետադարձ կատարելիս ո՞ւմ պետք է զիջեք ճանապարհը
A
Բեռնատարի վարորդին։
B
Թեթև մարդատարի վարորդին։
C
Երկու վարորդներին։
10.
Այս իրավիճակում ձախ շրջադարձ կատարելիս
A
Կանցնեք խաչմերուկն առաջինը։
B
Կզիջենք ճանապարհը բեռնատարի վարորդին։
11.
Աջ շրջադարձ կատարելիս այս իրավիճակում զիջել ճանապարհը
A
Պարտավոր եք։
B
Պարտավոր չեք։
12.
Երթևեկությունը թույլատրվում է`
A
Կարմիր ավտոմոբիլին։
B
Մոտոցիկլին։
C
Տրամվային և կարմիր ավտոմոբիլին:
D
Տրամվային:
E
Կապույտ ավտոմոբիլին:
13.
Երկաթուղային գծանցներից ի՞նչ հեռավորության վրա է արգելվում տրանսպորտային միջոցների կայանումը:
A
300 մ։
B
150 մ։
C
100 մ։
D
50 մ։
E
25 մ։
14.
Ի՞նչ հեռավորության վրա է արգելվում տրանսպորտային միջոցների կայանումը երկաթուղային գծանցներից՝
A
15 մ:
B
50 մ:
C
100 մ:
D
150 մ:
15.
Ո՞ր դեպքում է արգելվում քարշակումը:
A
Մերկասառույցի պայմաններում՝ կոշտ կցիչով:
B
Մերկասառույցի պայմաններում՝ ճկուն կցիչով:
C
Կողային կցորդով մոտոցիկլներով:
16.
Թույլատրվու՞մ է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում:
A
Թույլատրվում է՝ ավտոբուսում և տրոլեյբուսում:
B
Թույլատրվում է՝ միայն թեթև մարդատար ավտոմոբիլում:
C
Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի թափքում և թեթև մարդատար ավտոմոբիլում:
D
Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի խցիկում և թեթև մարդատար ավտոմոբիլում:
E
Արգելվում է:
17.
Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը:
A
Մտադիր է կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ:
B
Արգելակում է՝ ճանապարհը բեռնատար ավտոմոբիլին զիջելու համար:
18.
Ինչո՞վ պետք է ղեկավարվի վարորդը երկաթուղային գծանցին մոտենալիս:
A
Ուղեփակոցի դիրքով և լուսացույցի ազդանշաններով:
B
Ճանապարհային նշանների և գծանշումների պահանջներով:
C
Գծանցի հերթապահի ցուցումներով:
D
Բոլոր թվարկած պահանջներով:
19.
Ավտովթարի ժամանակ հետևյալ տուժածներից որի՞ն օգնություն կցուցաբերեք առաջին հերթին:
A
Վախեցած հղի կին:
B
Քերծվածքներով երեխա:
C
Բազկի կոտրվածքով տղամարդ:
D
Անգիտակից տղամարդ:
20.
Վարորդը կքանստած երկար ժամանակ փոխում էր ավտոմեքենայի անիվը: Կտրուկ վեր կենալով՝ նա բռնում է գլուխը և հանկարծ կորցնելով գիտակցությունը, ընկնում: Ի՞նչ է պետք անել:
A
Փորձել նստեցնել նրան:
B
Բարձրացնել նրա ոտքերը:
C
Երեսին սառը ջուր լցնել:
D
Ապտակել երեսին: