Խումբ 7

Ճանապարհային գծանշում, կանգառ, կայանում

Ճանապարհային գծանշում, կանգառ, կայանում

1.
Ի՞նչ է ցույց տալիս հորիզոնական գծանշման դեղին հոծ գիծը:

A
Այն տեղը, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը:
B
Այն տեղը, որտեղ թույլատրվում է կանգառ կատարել՝ ուղևորներ իջեցնելու կամ տրանսպորտային միջոցը բեռնաթափելու համար:
C
Այն տեղը, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը:

2.
Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին հատել տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները նշող գծանշման հոծ գիծը:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:

3.
Սլաքներով նշված ո՞ր ուղղություններով է թույլատրվում երթևեկությունը:

A
Միայն ուղիղ:
B
Դեպի ձախ և հակառակ ուղղությամբ:
C
Ուղիղ, դեպի ձախ և հակառակ ուղղությամբ:

4.
Ի՞նչ է ցույց տալիս այս գծանշումը:

A
Հետիոտնային անցում, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով:
B
Այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը:
C
Այն տեղը, որտեղ հետիոտնային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը:

5.
Քանի՞ գոտի ունի ճանապարհը, որտեղ հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանվում են կրկնակի հոծ գծերով:

A
Երկու գոտի:
B
Երկու կամ երեք գոտի:
C
Երեք գոտի:
D
Չորս և ավելի գոտիներ:

6.
Ի՞նչ են նախազգուշացնում երթևեկելի մասի վրա գծանշված սլաքները:

A
Նախազգուշացնում են վարորդին ճանապարհի վտանգավոր հատվածին մոտենալու մասին:
B
Նախազգուշացնում են երթևեկության գոտու վերջին մոտենալու մասին:
C
Ցույց են տալիս ճանապարհի վտանգավոր շրջադարծի ուղղությունը:

7.
Գծանշման այս գծերից ո՞րն է օգտագործվում դարձափոխային երթևեկությամբ գոտիները նշելու համար:

A
1-ին գիծը:
B
2-րդ գիծը:
C
3-րդ գիծը:
D
2-րդ և 3 -րդ գծերը:
E
3-րդ և 4 -րդ գծերը:

8.
Որտե՞ղ է գծվում կանգառը և կայանումն արգելող տեղերը նշող դեղին հոծ գիծը:

A
Երթևեկելի մասի վրա:
B
Երթևեկելի մասի եզրի մոտ:
C
Երթևեկելի մասի եզրի մոտ կամ եզրաքարի վերին մակերեսին:
D
Միայն եզրաքարի վերին մակերեսին:

9.
Ճանապարհային նշաններից որի՞ հետ կարող է կիրառվել դեղին գույնի ընդհատվող գծանշումը:

A
«Կանգառն արգելվում է»:
B
«Կայանելն արգելվում է»:
C
«Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին»:

10.
Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում երթևեկել երթևեկելի մասի աջ գոտիով:

A
Բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցներին:
B
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին և տաքսիներին:
C
Միայն հեծանիվներին:
D
Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:

11.
Այս ճանապարհային գծանշումն ունի հետևյալ նշանակությունը:

A
Ցույց է տալիս մայթամերձ կայանման տեղերը, որտեղ նշված են մեխանիկական տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևերը:
B
Ցույց է տալիս այն տեղերը, որտեղ արգելվում է մեխանիկական տրանսպորտային միջոցների կանգառը:
C
Ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը և տաքսիների կայանման վայրերը:

12.
Այս հորիզոնական ճանապարհային գծանշումը ցույց է տալիս՝

A
Երթևեկելի մասի նեղացում, որտեղ նվազում է երթևեկության գոտիների քանակը տվյալ ուղղությամբ:
B
Այն տեղը, որտեղ վարորդը պետք է անհրաժեշտության դեպքում կանգ առնի' հատվող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին ճանապարհը զիջելու համար:
C
Մոտեցում կանգառն արգելված տեղին:

13.
Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել սպիտակ լայն գծերով գծանշված ուղղորդ կղզյակ:

A
Թույլատրվում է միայն կանգառ կատարելու համար:
B
Թույլատրվում է հետընթացի ժամանակ:
C
Արգելվում է:

14.
Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը' մոտենալով խաչմերուկին' «Կանգ - գիծ» գծանշման և լուսացույցի կանաչ ազդանշանի պայմաններում:

A
Կանգ առնի «Կանգ-գծի» մոտ, որից հետո վերսկսի երթևեկությունը:
B
Շարունակի երթևեկությունը խաչմերուկով' առանց կանգառի:

15.
Ի՞նչ է ցույց տալիս այս գծանշումը:

A
Հետիոտնային անցում:
B
Այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը:
C
Անասուններ քշելու համար նախատեսված տեղը:

16.
Վարորդը որտե՞ղ պետք է կանգնեցնի տրանսպորտային միջոցն այս գծանշման առկայության դեպքում:

A
Գծանշման մոտ:
B
Գծանշման վրա:
C
Գծանշումից ոչ պակաս, քան 5 մ հեռավորության վրա:

17.
Ի՞նչ է նշանակում այս գծանշումը:

A
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված երթևեկության գոտի:
B
Հատուկ նշանակության ավտոմոբիլների համար նախատեսված երթևեկության գոտի:
C
Ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում:

18.
Թույլատրվու՞մ է արդյոք նշված վայրում հետադարձ կատարել:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

19.
Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ գծանշման առկայության դեպքում զբոսաշրջության երթուղով երթևեկող ավտոբուսի վարորդին մուտք գործել «A» գծանշումով գոտի:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

20.
Ի՞նչ է ցույց տալիս ընդհատվող լայն գծի տեսքով գծանշումը:

A
Երթևեկելի մասի և կողնակի միջև առկա սահմանը:
B
Երթևեկելի մասի հիմնական գոտու և թափառքի գոտու միջև առկա սահմանը:
C
Երթևեկելի մասի հիմնական գոտու և արգելակման գոտու միջև առկա սահմանը:

21.
Ո՞ր ավտոմոբիլին է թույլատրվում կանգառ կատարել այս նշանների ազդման գոտում:

A
Կարմիրին:
B
Երկու ավտոմոբիլներին էլ:
C
Ոչ մեկին:
D
Դեղինին' «Հաշմանդամ» ճանաչման նշանով կահավորված:

22.
Ո՞ր նկարում է վարորդը ճիշտ կատարել կանգառ' ուղևորներ իջեցնելու համար:

A
Ձախ նկարում:
B
Երկու նկարներում էլ:
C
Աջ նկարում:

23.
Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանումը:

A
Միայն մոտոցիկլին:
B
Միայն բեռնատար ավտոմոբիլին:
C
Միայն թեթև մարդատար ավտոմոբիլին:
D
Թեթև մարդատար ավտոմոբիլին և մոտոցիկլին:
E
Բոլոր տրանսպորտային միջոցներին:

24.
Կայանումն արգելվում է՝

A
Կամուրջների, էստակադների և ուղեկամուրջների վրա:
B
Կամուրջների, էստակադների և ուղեկամուրջների տակ:
C
Թվարկած բոլոր դեպքերում:

25.
Թույլատրվու՞մ է արդյոք ուղևոր իջեցնել ճանապարհի այն տեղում, որտեղ եզրաքարի վերին մակերեսին գծված է դեղին հոծ գիծ և տեղադրված է «Կանգառն արգելվում է» նշանը:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:
C
Թույլատրվում է՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում:
D
Թույլատրվում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:

26.
Ազդու՞մ է արդյոք արգելող նշանը ճանապարհի այն հատվածի վրա, որտեղ կանգառ է կատարել վարորդը:

A
Ազդում է:
B
Չի ազդում:

27.
Թույլատրվու՞մ է արդյոք ավտոմոբիլի կայանումը նշված տեղում:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

28.
Երկաթուղային գծանցներից ի՞նչ հեռավորության վրա է արգելվում տրանսպորտային միջոցների կայանումը:

A
300 մ։
B
150 մ։
C
100 մ։
D
50 մ։
E
25 մ։

29.
Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ դեպքում կանգ առնել ուղևոր իջեցնելու համար:

A
Թույլատրվում է, եթե դա խոչընդոտ չի ստեղծի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկությանը:
B
Արգելվում է:

30.
Վարորդներից ո՞րն է պարտավոր կանգ առնել:

A
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
B
Ավտոբուսի վարորդը:
C
Երկու վարորդն էլ:

31.
Որպես գնացքի կանգառի ազդանշան ծառայում է՝

A
Ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը՝ վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը՝ ջահով կամ լապտերով):
B
Սկավառակով կամ կարմիր դրոշակով գլխավերև բարձրացված ձեռքը:
C
Առաջ պարզած ձեռքը:
D
Վեր և վար ճոճվող՝ առաջ պարզած ձեռքը:

32.
Բնակավայրերում, յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող և մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհների ձախ կողմում կանգառն ու կայանումը՝

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

33.
«Կանգ-գծից» կամ «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանից ի՞նչ հեռավարության վրա պետք է կանգնեցվի տրանսպորտային միջոցը՝ մոտեցող գնացքին ճանապարհը զիջելու համար:

A
1.5 մ:
B
2.5 մ:
C
5 մ:
D
10 մ:
E
Անմիջապես «Կանգ-գծի» և (կամ) նշանի մոտ:

34.
Թույլատրվու՞մ է արդյոք կանգառը նշված տեղում:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

35.
Թույլատրվու՞մ է արդյոք ավտոմոբիլի կանգառն այս վայրում:

A
Արգելվում է, քանի որ գծանշման ընդհատվող գծի և կանգ առած տրանսպորտային միջոցի միջև հեռավորությունը պակաս է 3 մետրից:
B
Արգելվում է ամսվա զույգ օրերին:
C
Թույլատրվում է:

36.
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտել կայանման կանոնները:

A
Կապույտ ավտոմոբիլի վարորդը:
B
Կարմիր ավտոմոբիլի վարորդը:
C
Երկու վարորդներն էլ խախտել են:
D
Երկու վարորդներն էլ չեն խախտել:

37.
Որտե՞ղ է թույլատրվում երկարատև հանգստի, գիշերակացի և այլ նպատակներով կայանելը բնակավայրերից դուրս:

A
Ճանապարհի կողնակներին:
B
Կայանման համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս:
C
Ճանապարհի երթևեկելի մասի աջ կողմում՝ չխոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
D
Ճանապարհի ձախ կողմում՝ ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը:

38.
Կանգառն արգելվում է, եթե հոծ գծի և կանգնած տրանսպորտային միջոցի միջև տարածությունը կազմում է՝

A
6 մ:
B
5.5 մ։
C
4 մ:
D
3.5 մ:
E
2.5 մ:

39.
Եթե երկաթուղային գծանցով երթևեկությունը արգելված է և բացակայում են լուսացույցը, ճանապարհային նշանները, գծանշումն ու ուղեփակոցը, ապա վարորդը պետք է կանգնի՝

A
Մոտակա ռելսից ոչ պակաս, քան 5 մ հեռավորության վրա:
B
Մոտակա ռելսից ոչ պակաս, քան 7 մ հեռավորության վրա:
C
Մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա:

40.
Ի՞նչ հեռավորության վրա է արգելվում տրանսպորտային միջոցների կայանումը երկաթուղային գծանցներից՝

A
15 մ:
B
50 մ:
C
100 մ:
D
150 մ:

41.
Ո՞ր պատասխանում են ճիշտ թվարկած կանգառի կանոնները խախտած վարորդները:

A
Կարմիր ավտոմոբիլի և մոտոցիկլի վարորդները:
B
Կապույտ ավտոմոբիլի վարորդը:
C
Մոտոցիկլի վարորդը:
D
Բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները:

42.
Ո՞ր տրանսպորտային միջոցների վարորդներն են սխալ կանգառ կատարել ուղևորներ իջեցնելու համար:

A
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
B
Մոտոցիկլի վարորդը:
C
Ավտոբուսի վարորդը:
D
Մոտոցիկլի և ավտոբուսի վարորդները:
E
Բոլոր վարորդները:

43.
Եթե երկաթուղային գծանցով երթևեկությունն արգելված է և բացակայում են լուսացույցը, ճանապարհային նշաններն ու գծանշումը, ապա վարորդը պետք է կանգնի՝

A
Ուղեփակոցից ոչ պակաս, քան 5 մ հեռավորության վրա:
B
Ուղեփակոցից ոչ պակաս, քան 3 մ հեռավորության վրա:
C
Ուղեփակոցից անմիջապես առաջ:

44.
Թույլատրվու՞մ է զբոսաշրջային ավտոբուսին երթևեկել «A» գծանշումով գոտիով:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:

45.
Ի՞նչ է նշանակում երթևեկելի մասի գոտում գծանշված «A» տառը:

A
Ճանապարհի (երթուղու) համարը:
B
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտի:
C
A կարգի տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտի:

46.
Տրանսպորտային միջոցին թույլատրվու՞մ է կանգնել նշված տեղում ուղևորներ իջեցնելու համար:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:
C
Թույլատրվում է՝ բայց մայթին բարձրանալով:

47.
Թույլատրվու՞մ է շարունակել երթևեկությունը սլաքով նշված ուղղությամբ:

A
Արգելվում է։
B
Թույլատրվում է բոլոր դեպքերում:
C
Թույլատրվում է ուղևորներ իջեցնելու նպատակով կանգառ կատարելու համար:
D
Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլին վազանցելու նպատակով։

48.
Այսպիսի ուղղաձիգ գծանշմամբ նշվում են՝

A
Կամրջի, թունելի ստորին եզրերը:
B
Չլուսավորված թունելների մուտքը:
C
Ճանապարհային շինությունների ցանկացած տարր, որը վտանգ է ստեղծում երթևեկության համար:

49.
Ինչպե՞ս պետք է վարվի թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը, եթե ավտոբուսի վարորդը սկսել է արգելակել:

A
Շարունակի երթևեկությունը:
B
Դանդաղեցնի ընթացքը, անհրաժեշտության դեպքում կանգնի և շարունակի երթևեկությունը՝ համոզվելով, որ անցումում հետիոտներ չկան:
C
Կանգ առնի և շարունակի երթևեկությունը միայն այն դեպքում, երբ ավտոբուսը կվերսկսի երթևեկությունը:

50.
Ավտոբուսի վարորդը կատարել է կանգառ ուղևորներ նստեցնելու նպատակով: Թեթև մարդատար ավտոմոբիլը երթևեկում է 70 կմ/ժ արագությամբ: Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները:

A
Ոչ ոք:
B
Ավտոբուսի վարորդը:
C
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:
D
Երկու վարորդներն էլ:

51.
Թվարկվածներից ո՞ր դեպքում կարող է ավտոբուսի վարորդն անցնել երկկողմ երթևեկության եռագոտի ճանապարհի մեջտեղի գոտի, որը օգտագործվում է երկու ուղղությամբ երթևեկության համար:

A
Վազանցելու կամ շրջանցելու նպատակով։
B
Ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու նպատակով:
C
Վերոնշյալ երկու դեպքում էլ:
D
Ոչ մի պատասխանը ճիշտ չէ:

52.
Որտե՞ղ պետք է կանգ առնի վարորդը տվյալ իրավիճակում:

A
Կանգառը պարտադիր չէ:
B
Լուսացույցի առջև:
C
«Կանգ-գիծ» գծանշման առջև:
D
Երթևեկելի գոտիների հատման առջև:

53.
Ավտոբուսը կանգ է առել հետիոտնին զիջելու համար: Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը տվյալ իրադրությունում խախտու՞մ է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները:

A
Խախտում է:
B
Չի խախտում:

54.
Թույլատրվու՞մ է, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի վարորդին ուղևորներ նստեցնելու նպատակով կանգառ կատարել նշված վայրում:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:

55.
Զբոսաշրջային ավտոբուսի վարորդը երկարատև հանգստի նպատակով իրավունք ունի՞ կանգ առնել նշված վայրում:

A
Իրավունք չունի:
B
Իրավունք ունի:

56.
Դեպի ձախ երթևեկությունը շարունակելու համար որտե՞ղ պետք է կանգ առնի ավտոբուսի վարորդը ճանապարհը թեթև մարդատար ավտոմոբիլին զիջելու համար:

A
Ճանապարհային նշանի առջև:
B
Գծանշման մոտ:
C
Վարորդի հայեցողությամբ անվտանգ տեղում:

57.
Տվյալ իրավիճակում որտե՞ղ պետք է կանգ առնել:

A
Առաջին ճանապարհային նշանի մոտ:
B
«Կանգ-գիծ» գծանշման առջև:
C
Երկրորդ ճանապարհային նշանի մոտ:
D
Կանգառը պարտադիր չէ:

58.
Տվյալ նշանի ազդեցության գոտում ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կանգառ կատարել:

A
Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:
B
Միայն հաշմանդամների կողմից ղեկավարվող տրանսպորտային միջոցներին:
C
Միայն միացված հաշվիչով տաքսիներին:
D
Բոլորին արգելվում է:

59.
Նշված ճանապարհային նշանների ազդման գոտում թույլատրվու՞մ է կանգառ կատարել, ուղևորներ նստեցնելու նպատակով:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

60.
Տվյալ ճանապարհային գծանշումը թույլատրում է երթևեկել՝

A
Միայն դեպի ձախ:
B
Դեպի ձախ և հակառակ ուղղությամբ:
C
Միայն հակառակ ուղղությամբ:
D
Ուղիղ, ձախ և հակառակ ուղղությամբ:

61.
Ո՞ր տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանել տվյալ ճանապարհային նշանի ազդեցության գոտում:

A
Միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին:
B
Տրանսպորտային միջոցներին, որոնք վարում են հաշմանդամները և միացված հաշվիչով տաքսիներին:

62.
Ի՞նչ է նշանակում տվյալ ճանապարհային գծանշումը:

A
Ուղևորներ նստեցնելու-իջեցնելու տեղ:
B
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետ:
C
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի և տաքսիների կայանման տեղ:

63.
Ո՞ր տրանսպորտային միջոցների համար է առանձնացված «A» տառով գծանշված գոտին:

A
Միայն ավտոբուսների համար, որոնք շարժվում են սահմանված երթուղով:
B
Տրոլեյբուսների և տաքսիների համար:
C
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար:

64.
Թույլատրվու՞մ է ավտոբուսների կանգառն ու կայանումը բնակավայրերում երթևեկելի մասի ձախ կողմում՝ միակողմ երթևեկության ճանապարհներին:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:
C
Թույլատրվում է միայն կանգառ կատարելու համար:

65.
Կանգառի կետերի տարածքից դուրս թույլատրվու՞մ է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին կանգառ կատարել:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:

66.
Թույլատրվու՞մ է ավտոբուսների կայանումը բնակելի գոտիներում և բակային տարածքներում:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է՝ դրա համար նախատեսված տեղերում:
C
Թույլատրվում է:

67.
Թո՞ւյլատրվում է կանգառը նշված վայրում:

A
Այո:
B
Ոչ:

68.
Թույլատրվո՞ւմ է կայանումն այս իրավիճակում

A
Այո:
B
Միայն օրվա լուսավոր ժամերին:
C
Ոչ:

69.
Նշվածներից, ո՞ր վայրում է թույլատրվում կանգառ կատարել:

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Միայն Բ և Գ:
D
Ոչ մի վայրում:

70.
Ո՞ր վայրում է թույլատրվում կանգառ կատարել:

A
Միայն Բ:
B
Միայն Ա և Բ:
C
Միայն Ա և Գ:
D
Ոչ մի վայրում:

71.
Թո՞ւյլատրվում է կանգառ կատարել նշված վայրում:

A
Այո:
B
Արգելվում է:
C
Միայն ուղևոր նստեցնելու նպատակով:

72.
Թու՞յլատրվում է ուղևոր նստեցնելու նպատակով կանգառը նշված իրավիճակում:

A
Այո:
B
Ոչ:

73.
Նշվածներից ո՞ր դեպքում է թույլատրվում կանգառ կատարել:

A
Միայն Բ:
B
Միայն Գ:
C
Ա և Գ:
D
Բոլոր դեպքերում:

74.
Կանգառն արգելվում է

A
Երկաթուղային գծանցում:
B
Երկաթուղային գծանցում և 50մ գծանցին մոտ:
C
Երկաթուղային գծանցում և 50մ գծանցից առաջ:

75.
Կայանումն արգելվում է

A
Երկաթուղային գծանցում:
B
Երկաթուղային գծանցում և 50մ գծանցին մոտ:
C
Երկաթուղային գծանցում և 50մ գծանցից առաջ:

76.
Ո՞ր տարբերակում է նշված ճիշտ կանգառ կատարողը:

A
Միայն Գ:
B
Միայն Ա և Գ:
C
Միայն Բ և Գ:
D
Երեք դեպքերում էլ կարելի է:

77.
Պարտավոր եք արդյո՞ք զիջել բեռնատարին:

A
Այո:
B
Ոչ:

78.
Կանգառը նշված վայրում

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

79.
Ե՞րբ է թույլատրվում հատել գծանշումը:

A
Հետիոտնային անցումից առաջ:
B
Հետիոտնային անցումից հետո:

80.
Բեռնատարի վարորդը խախտել է արդյո՞ք կանգառ կատարելու կանոնները:

A
Այո:
B
Ոչ։

81.
Նշված իրավիճակում թույլատրվում է արդյո՞ք կանգառ կատարել ուղևոր նստեցնելու նպատակով:

A
Այո:
B
Թույլատրվում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդին:
C
Ոչ:

82.
Վարորդներից ո՞վ է խախտել կայանման կանոնները:

A
Երկու վարորդները:
B
Միայն թեթև մարդատարի վարորդը:
C
Միայն մոտոցիկլի վարորդը:
D
Ոչ ոք:

83.
Ո՞ր տարբերակում է նշված արգելված դիրքով կայանումը կատարած վարորդը:

A
Միայն Ա:
B
Միայն Բ:

84.
Նշված վայրերից որտե՞ղ կարելի է կայանում կատարել:

A
Միայն Ա:
B
Միայն Գ:
C
Ա կամ Գ:

85.
Թույլատրվո՞ւմ է կանգառ կատարել նշված վայրում:

A
Ոչ:
B
Այո:

86.
Ո՞վ է խախտել կանգառ կատարելու կանոնները:

A
Երկու վարորդները:
B
Միայն բեռնատարի վարորդը:
C
Միայն թեթև մարդատարի վարորդը:
D
Ոչ ոք:

87.
Ո՞ր դեպքում է վարորդը խախտել կանգառ կատարելու կանոնները:

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Ոչ ոք:
D
Երկուսն էլ խախտել են:

88.
Ո՞ր դեպքում է վարորդը խախտել կայանում կատարելու կանոնները:

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Երկուսն էլ խախտել են:
D
Ոչ ոք:

89.
Թույլատրվում է արդյո՞ք կայանումը նշված վայրում:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:

90.
Թույլատրվո՞ւմ է կամուրջի վրա կանգառ կատարել ուղևոր նստեցնելու նպատակով:

A
Այո:
B
Ոչ:

91.
Ո՞ր վարորդն է խախտել կանգառ կատարելու կանոնները:

A
Ավտոմոբիլի վարորդը:
B
Մոտոցիկլի վարորդը։
C
Երկու վարորդները։
D
Ոչ ոք։

92.
Ո՞ր վարորդն է ճիշտ կատարել կանգառը:

A
Միայն Գ:
B
Բ կամ Գ:
C
Բոլոր վարորդները։

93.
Թո՞ւյլատրվում է կանգառ կատարել նշված վայրում:

A
Այո:
B
Ոչ:

94.
Ո՞ր վարորդն է խախտել կայանման կանոնները:

A
Բեռնատարի վարորդը:
B
Թեթև մարդատարի վարորդը:
C
Ոչ ոք:
D
Երկու վարորդները:

95.
Թույլատրվում է արդյո՞ք 3.5 տոննայից թեթև բեռնատարի վարորդին ցուցանակում նշված եղանակով կայանում կատարել:

A
Այո:
B
Ոչ:

96.
Թո՞ւյլատրվում է կանգառ կատարել նշված վայրում:

A
Այո:
B
Ոչ:

97.
Նշվածներից ո՞ր վայրում է թույլատրված կանգառ կատարել:

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Ցանկացած:

98.
Կայանումը նշված վայրում

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

99.
Ո՞ր վարորդն է խախտել կայանման կանոնները:

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Ոչ ոք:

100.
Կանգառ կատարելը նշված վայրում

A
Թույլատրվում է:
B
Թույլատրվում է ուղևոր նստեցնելու նպատակով:
C
Արգելվում է:

101.
Ո՞ր վարորդն է խախտել կանգառ կատարելու կանոնները:

A
Միայն Բ:
B
Միայն Բ և Գ:
C
Բոլորը:

102.
Թույլատրվա՞ծ է վարորդներին կանգառ կատարել նշված վայրում:

A
Այո:
B
Միայն մոտոցիկլի վարորդին:
C
Ոչ:

103.
Նշվածներից ո՞ր դեպքում է թույլատրված կանգառը:

A
Միայն Գ:
B
Միայն Բ և Գ:
C
Բոլոր դեպքերում:

104.
Թույլատրվո՞ւմ է կանգառը ավտոմոբիլի տեղակայման նման ձևով:

A
Այո:
B
Միայն թեթև մարդատարներին:
C
Ոչ:

105.
Թույլատրվում է արդյո՞ք բեռնատարից առաջ անցնելուց հետո շարունակել երթևեկությունը այս գոտով:

A
Այո:
B
Ոչ:

106.
Թույլատրվո՞ւմ է այս իրավիճակում շարունակել երթևեկությունը զբաղեցրած գոտով:

A
Այո:
B
Ոչ:

107.
Կանգառը նշված վայրում

A
Թույլատրվում է:
B
Թույլատրվում է, եթե տրանսպորտային միջոցից մինչև գծանշում ընկած հեռավորությունը 3 մետրից ավել է:
C
Արգելվում է:

108.
Այս գծանշումը ցույց է տալիս

A
Առավելությունը վերադասավորման ժամանակ:
B
Ճանապարհի կորագիծ հատվածին մոտեցումը:
C
Գոտու վերջին մոտենալը:

109.
Ի՞նչ է ցույց տալիս այս գծանշումը:

A
«Կանգ-գծին» մոտենալը կարգավորվող խաչմերուկում:
B
«Կանգ-գիծ» գծանշմանը մոտենալը, երբ այն կիրառվել է«Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանի հետ:
C
Ուղեփակոցին մոտենալը:

110.
Ցանկապատերի ուղղահայաց գծանշումը տեղեկացնում է

A
Երկաթուղային գծանցին մոտենալու մասին:
B
Վտանգավոր խաչմերուկին մոտենալու մասին:
C
Ճանապարհի վտանգավոր հատվածով երթևեկության մասին:

111.
Այս եռանկյունաձև գծանշումը տեղեկացնում է

A
Վտանգավոր շրջադարձին մոտենալու մասին:
B
Ճանապարհը զիջելու տեղին մոտենալու մասին:
C
Մեքենան կանգնեցնելու տեղին մոտենալու մասին:

112.
Այս ընդհատվող գծանշումները խաչմերուկի տարածքում ցույց են տալիս

A
Երթևեկության թույլատրելի ուղղությունները:
B
Երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում:

113.
Այս գծանշումը վազանցը

A
Թույլատրում է:
B
Արգելում է:
C
Թույլատրում է միայն տրակտորներին վազանցել:

114.
Այս ուղղաձիգ գծանշմամբ

A
Նշվում են երթևեկելի մասին հարակից բոլոր ուղղահայաց տարրերը:
B
Ճանապարհային կառույցների միայն այն տարրեը, որոնք վտանգ են ներկայացնում վարորդների համար:

115.
Ո՞ր հետագծով երթևեկող վարորդը չի խախտում գծանշման պահանջները։

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Երկուսն էլ խախտում են։
D
Երկուսն էլ չեն խախտում։

116.
Ո՞ր դեպքում է թույլատրվում հատել հոծ գծանշումը:

A
Միայն Բ, կանգառ կատարելիս:
B
Ոչ մի դեպքում:
C
Կանգառ կատարելիս երկու դեպքերում էլ:

117.
Ի՞նչ է ցույց տալիս ընդհատվող գծանշումը:

A
Կողնակին կանգառ կատարելու իրավունքը:
B
Երթևեկելի մասի եզրերը երկգոտի ճանապարհին:
C
Կողնակով երթևեկելու իրավունքը:

118.
Այս հետագծով երթևեկել նման իրավիճակում

A
Թույլատրվում է միայն վազանցելիս:
B
Թույլատրվում է:
C
Արգելվում է:

119.
Թույլատրվո՞ւմ է կայանել նշված վայրում:

A
Թույլատրվում է:
B
Թույլատրվում է, առանց մայթին բարձրանալու:
C
Արգելվում է:

120.
Վազանցն այս գծանշմամբ

A
Թույլատրվում է:
B
Թույլատրվում է, եթե առջևից ընթացող դանդաղընթաց է:
C
Արգելվում է:

121.
Կարո՞ղ եք շարունակել երթևեկությունը նշանից հետո:

A
Այո:
B
Այո մինչև «Կանգ-գիծ»:
C
Ոչ:

122.
Երբ նարնջագույն և սպիտակ գծանշումները իրար հակասում են, վարորդները

A
Կարող են կատարել իրենց հարմար գծանշման պահանջները:
B
Պետք է կատարեն սպիտակ գծանշման պահանջները:
C
Պետք է կատարեն նարնջագույն գծանշման պահանջները:

123.
Ո՞ր վարորդին է կանգառ կատարելու դեպքում թույլատրված հատել հոծ գծանշումը:

A
Երկու վարորդներին:
B
Հանդիպակացից երթևեկող վարորդին:
C
Արգելվում է երկու վարորդներին:

124.
Թույլատրվո՞ւմ է կանգառ կատարել նշված վայրում:

A
Միայն մոտոցիկլներին:
B
Ոչ:
C
Այո:

125.
Այս գծանշումը

A
Բնակելի գոտու սահմաններն է ցույց տալիս:
B
Արհեստական անհարթությունն է ցույց տալիս:
C
Արգելում է հետագա երթևեկությունը:

126.
Ի՞նչ է արգելում այս գծանշումը:

A
Վազանցը:
B
Շրջանցումը:
C
Հետադարձը:
D
Երթևեկությունը դրանից ձախ կամ դրա վրայով:

127.
Այս գծանշումը նշանակում է

A
Երթուղու կամ ճանապարհի համարը:
B
Առաջարկվող արագությունը:
C
Թույլատրելի առավելագույն արագությունը նշված ճանապարհահատվածում:

128.
Գրառումը երթևեկելի մասում ցույց է տալիս

A
Հեռավորությունը մոտակա խաչմերուկից:
B
Հեռավորությունը մոտակա բնակավայրից:
C
Ճանապարհի կամ երթուղու համարը:

129.
Ո՞ր կողմից կարելի է շրջանցել արգելքը:

A
Միայն Ա:
B
Միայն Բ:
C
Ցանկացած:

130.
Ո՞ր տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել այս ճանապարհի աջ եզրային գոտիով:

A
Տրոլեյբուսներն ու ընդհանուր օգտագործման ավտոբուսները:
B
Տրոլեյբուսներն ու ավտոբուսները:
C
Միայն ավտոբուսները:

131.
Թո՞ւյլատրվում է կայանել նշված վայրում:

A
Արգելվում է:
B
Միայն մայթին:
C
Միայն մոտոցիկլներին:
D
Թույլատրվում է:

132.
Ընդհատվող գծանշման գծիկների մեծացումը հայտնում է

A
Գոտու վերջին մոտենալու մասին:
B
Վտանգավոր հատվածին մոտենալու:
C
Որ այդ գծանշումը շուտով հոծ է դառնալու:

133.
Նշված իրավիճակում ուղիղ երթևեկելն

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:
C
Թույլատրվում է՝ աջ գոտի վերադասավորվելով:

134.
Քան՞ի երթևեկության գոտի ունի այս ճանապարհը:

A
Երկու:
B
Չորս: