Խումբ 9

Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ, վազանց

Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ, վազանց

1.
Ո՞ր դեպքում կանոնները չեն պարտադրում տալ նախազգուշացնող ազդանշան:

A
Երթևեկելի մասի եզրին կանգառ կատարելիս:
B
«Վտանգավոր շրջադարձ» նշանի ազդեցության ճանապարհի կորացումից առաջ:
C
Երթևեկության հարևան գոտի վերադասավորվելուց առաջ:

2.
Վերադասավորումից առաջ նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի՝

A
Անմիջապես մանևրն սկսելուց առաջ:
B
Անմիջապես մանևրն սկսելուց հետո:
C
Նախօրոք՝ մինչև մանևրն սկսելը:

3.
Մանևրը կատարելուց առաջ նախազգուշացնող ազդանշանը պետք է տրվի՝

A
Մանևրն սկսելուց անմիջապես առաջ:
B
Մանևրն սկսելու հետ միաժամանակ։
C
Նախօրոք՝ մինչև մանևրն սկսելը:

4.
Վարորդի կողմից ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է՝

A
Մանևրն սկսելուց անմիջապես առաջ:
B
Մանևրն ավարտելուց անմիջապես հետո:
C
Մանևրը կատարելու ժամանակ:

5.
Ո՞ր դեպքում վարորդը պետք է տա նախազգուշացնող ազդանշան՝ կանգառ կատարելուց առաջ:

A
Եթե նրա հետևից երթևեկում է այլ տրանսպորտային միջոց:
B
Միայն բնակավայրերում:
C
Բոլոր դեպքերում:

6.
Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի՞ ազդանշան է վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրական կանգառ կատարելու դեպքում:

A
Երեք երկար և մեկ կարճ:
B
Մեկ երկար և երեք կարճ:
C
Մեկ երկար և երկու կարճ:

7.
Շրջադարձի լուսային ցուցիչի բացակայության կամ անսարքության դեպքում ձեռքով տրվող նախազգուշացնող ազդանշանը դադարեցվում է՝

A
Մանևրն սկսելուց անմիջապես առաջ:
B
Մանևրն ավարտելուց անմիջապես հետո:
C
Մանևրը կատարելու ժամանակ:

8.
Երկաթուղային գծանցի վրա տրվող ընդհանուր տագնապի ազդանշան է հանդիսանում ձայնային ազդանշանների հետևյալ համակցությունը՝

A
Երկու երկար և երկու կարճ:
B
Մեկ երկար և երեք կարճ:
C
Երեք երկար և երեք կարճ:
D
Երեք երկար և մեկ կարճ:

9.
Ո՞ր նկարում է վարորդը տալիս ձախ շրջադարձի ազդանշան:

A
1
B
2
C
3

10.
Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս՝ տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է՝

A
Կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո:
B
Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել:

11.
Տրանսպորտային միջոցների վրա ի՞նչ նպատակով են տեղադրված նարնջագույն կամ դեղին գույնի առկայծող փարոսիկներ:

A
Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ երթևեկության առավելություն ստանալու համար:
B
Երթևեկության մյուս մասնակիցներին վտանգի մասին նախազգուշացնելու համար:

12.
Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է՝

A
Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
B
Իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

13.
Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի՝

A
Առաջինը՝ կարմիրի հետ միաժամանակ:
B
Երկրորդը՝ կարմիրի հետ միաժամանակ:
C
Երրորդը՝ կարմիրի հետ միաժամանակ:

14.
Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է՝

A
Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
B
Իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը՝ նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

15.
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն ունի առաջնահերթ երթևեկության իրավունք:

A
Ճանապարհային մեքենայի վարորդը:
B
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:

16.
Սև ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի՝

A
Առաջինը:
B
Երկրորդը:
C
Վերջինը:

17.
Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը:

A
Շտապ օգնության ավտոմոբիլի վարորդը:
B
Թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդը:

18.
Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի՝

A
Առաջինը:
B
Երկրորդը
C
Երրորդը:
D
Վերջինը:

19.
Տալի՞ս է արդյոք երթևեկության առավելություն տրանսպորտային միջոցի վրա միացված դեղին գույնի (նարնջագույն) առկայծող փարոսիկը:

A
Տալիս է։
B
Չի տալիս:

20.
Լուսնասպիտակ գույնի առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցի վարորդը տալիս է հատուկ ձայնային ազդանշան, որպեսզի՝

A
Ստանա երթևեկության առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ:
B
Ոստիկանության ծառայողների և այլ անձանց ուշադրությունը գրավելու համար:

21.
Կապույտ գույնի առկայծող փարոսիկով կահավորված տրանսպորտային միջոցի վարորդը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ունի, եթե՝

A
Միացրել է առկայծող փարոսիկը:
B
Հատուկ ձայնային ազդանշան է տալիս:
C
Միացրել է կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը:

22.
Ի՞նչ տարածության վրա է արգելվում վազանցը մինչև երկաթուղային գծանցը:

A
Մինչև 50 մ առաջ:
B
Մինչև 100 մ առաջ:
C
Մինչև 150 մ առաջ:

23.
Թույլատրվու՞մ է արդյոք խաչմերուկում կատարել տրանսպորտային միջոցների վազանց՝ հատվողի նկատմամբ գլխավոր համարվող ճանապարհի վրա:

A
Թույլատրվում է։
B
Արգելվում է:

24.
Թույլատրվու՞մ է արդյոք թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել նշված իրադրությունում:

A
Թույլատրվում է:
B
Թույլատրվում է, եթե մոտոցիկլի արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ:
C
Արգելվում է:

25.
Վազանցն արգելվում է՝

A
Խաչմերուկներում:
B
Երկաթուղային գծանցներից 150 մ առաջ:
C
Երկու դեպքում էլ։

26.
Վազանցն արգելվում է՝

A
Կարգավորվող խաչմերուկներում:
B
Չկարգավորվող խաչմերուկներում:
C
Երկու դեպքում էլ։

27.
Թույլատրվու՞մ է արդյոք վազանցել ավտոգնացքը տվյալ իրադրությունում, եթե դրա արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:

28.
Թույլատրվու՞մ է արդյոք կանաչ ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել՝

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է։
C
Թույլատրվում է, եթե կարմիր ավտոմոբիլը երթևեկում է 30 կմ/ժ ավելի փոքր արագությամբ:

29.
Թույլատրվու՞մ է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդին վազանց կատարել տվյալ իրադրությունում:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:
C
Թույլատրվում է, եթե վազանցվող ավտոմոբիլի արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ:

30.
Թույլատրվու՞մ է արդյոք նշված տեղում վազանցել ավտոբուսը:

A
Թույլատրվում է։
B
Արգելվում է:

31.
Տրանսպորտային միջոցների վազանց նշանակում է՝

A
Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը՝ կապված զբաղեցրած գոտուց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու հետ:
B
Շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը՝ կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ:

32.
Օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ անկախ ճանապարհի լուսավորվածությունից, երթևեկող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն՝

A
Լապտերների հեռահար լույսը:
B
Լապտերների մոտակա լույսը:
C
Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը:

33.
Ո՞ր դեպքում օրվա լուսավոր ժամանակ մոտոցիկլի վրա պետք է միացված լինի լապտերների մոտակա լույսը:

A
Անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելիս:
B
Դեպի կայանման վայր շարժվող, անսարքություններ ունեցող մոտոցիկլով երթևեկելիս:
C
Ցանկացած դեպքում՝ երթևեկության մեջ գտնվելիս:
D
Հիվանդ ուղևոր փոխադրելիս:

34.
Առաջնահերթ ի՞նչ պետք է ձեռնարկի վարորդը հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցի լապտերների լույսից շլանալու դեպքում:

A
Լապտերների հեռահար լույսը (միացված լինելու դեպքում) փոխարկի մոտակայի:
B
Միացնի վթարային լուսային ազդանշանը:
C
Տա ձայնային ազդանշան՝ մեկ երկար և երեք կարճ:
D
Տա ձայնային ազդանշան՝ մեկ կարճ և երեք երկար:

35.
Ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն՝

A
Բնակավայրերում՝ վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար:
B
Երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:
C
Երկու դեպքում էլ:

36.
Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում երթևեկող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինի՝

A
Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը:
B
Լապտերների միայն մոտակա լույսը:
C
Լապտերների միայն հեռահար լույսը:

37.
Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել՝

A
Օրվա մութ ժամանակ՝ տրանսպորտային շարասյան կազմում երթևեկելիս:
B
Թունելներում երթևեկելիս:
C
Միայն անբավարար տեսանելիության պայմաններում:
D
Օրվա մութ ժամանակ՝ տրանսպորտային միջոցը բեռնաթափելիս:
E
Թվարկած բոլոր դեպքերում:

38.
Հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցից ի՞նչ հեռավորության վրա լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի։

A
100 մ-ից ոչ պակաս:
B
150 մ-ից ոչ պակաս:
C
300 մ-ից ոչ պակաս:

39.
Լապտեր-լուսարձակ թույլատրվում է օգտագործել՝

A
Միայն բնակավայրերից դուրս՝ հանդիպակաց և համընթաց տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում:
B
Միայն անբավարար տեսանելիության պայմաններում:
C
Ցանկացած տեղում, եթե դրա անհրաժեշտությունը կա:
D
Օրվա մութ ժամանակ՝ ճանապարհների բոլոր հատվածներում:

40.
Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերում, մինչև վտանգավոր հատվածի սկիզբը ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում:

A
25 - 50մ:
B
50 - 100մ:
C
100 - 150մ:

41.
Թույլատրվու՞մ է արդյոք երկաթուղային գծանցով փոխադրել գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական և այլ մեքենաներ ու մեխանիզմներ:

A
Թույլատրվում է, եթե գծանցը կահավորված չէ ուղեփակոցով:
B
Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են ոչ տրանսպորտային վիճակում:
C
Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են տրանսպորտային վիճակում:

42.
Որտե՞ղ է թույլատրվում հատել երկաթուղային գծերը:

A
Այն տեղերում, որտեղ երկու կողմից տեսանելիությունը կազմում է առնվազն 1000 մ:
B
Վարորդի հայեցողությամբ՝ դրա համար առավել հարմարավետ տեղերում:
C
Դրա համար նախատեսված տեղերում:
D
Երկաթուղային կայարաններից առնվազն 1000 մ հեռավորության վրա:

43.
Թույլատրվու՞մ է արդյոք ծառայողական առաջադրանք կատարելիս ինքնակամ բացել կամ շրջանցել ուղեփակոցը:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:
C
Թույլատրվում է՝ վարորդի հայեցողությամբ, եթե մոտակայքում բացակայում է մոտեցող գնացքը:
D
Թույլատրվում է՝ գծանցի հերթապահի բացակայության դեպքում:

44.
Թույլատրվու՞մ է արդյոք երկաթուղային գծանցով փոխադրել գյուղատնտեսական, ճանապարհային, շինարարական և այլ մեքենաներ ու մեխանիզմներ:

A
Թույլատրվում է։
B
Թույլատրվում է, եթե դրանք գտնվում են տրանսպորտային վիճակում:
C
Արգելվում է:

45.
Ինչո՞վ պետք է ղեկավարվի վարորդը երկաթուղային գծանցին մոտենալիս:

A
Ուղեփակոցի դիրքով և լուսացույցի ազդանշաններով:
B
Ճանապարհային նշանների և գծանշումների պահանջներով:
C
Գծանցի հերթապահի ցուցումներով:
D
Բոլոր թվարկած պահանջներով:

46.
Թույլատրվու՞մ է արդյոք հետիոտներին տեղաշարժվել «Ավտոմայրուղի» նշանով կահավորված ճանապարհով:

A
Արգելվում է։
B
Թույլատրվում է՝ բնակավայրերից դուրս՝ տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ:
C
Թույլատրվում է՝ բնակավայրերից դուրս՝ տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց:

47.
Տրանսպորտային միջոցներով, որոնց արագությունը տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով չի գերազանցում 40 կմ/ժ, ավտոմայրուղիներով երթևեկել։

A
Թույլատրվում է՝ միայն աջ եզրային գոտիով:
B
Արգելվում է:
C
Թույլատրվում է՝ «Նվազագույն արագության սահմանափակում» նշանի բացակայության դեպքում:

48.
Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի՝

A
Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում:
B
Կանգառն արգելված տեղերում՝ հարկադրված կանգառի դեպքում:
C
Երկու դեպքում էլ:

49.
Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի՝

A
Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում:
B
Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա):
C
Կանգառն արգելված տեղերում՝ հարկադրված կանգառի դեպքում:
D
Թվարկած բոլոր դեպքերում:

50.
Տրանսպորտային միջոցից ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում «Վթարային կանգառ» նշանը:

A
Բնակավայրերում՝ ոչ պակաս 15 մ վրա, բնակավայրերից դուրս՝ 30 մ:
B
Բնակավայրերում՝ ոչ պակաս 10 մ վրա, բնակավայրերից դուրս՝ 20 մ:
C
Բնակավայրերում՝ ոչ պակաս 5 մ վրա, բնակավայրերից դուրս՝ 10 մ:

51.
Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի՝

A
Լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում։
B
Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա):
C
Երկու դեպքում էլ:

52.
Տրանսպորտային միջոցի վրա վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի՝

A
Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում:
B
Քարշակման դեպքում (քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա):
C
Երկու դեպքում էլ:

53.
Կառուցապատված տարածքներում, որտեղ մուտք ու ելքը նշված են «Բնակելի գոտի» և «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշաններով, չի արգելվում՝

A
Հետիոտների տեղաշարժը ճանապարհի երթևեկելի մասով։
B
Տրանսպորտային միջոցների միջանցիկ երթևեկությունը:
C
Ուսումնական վարումը:

54.
Խաչմերուկը համարվում է կարգավորվող, եթե երթևեկության հերթականությունը որոշվում է՝

A
Միայն լուսացույցի ազդանշաններով:
B
Միայն կարգավորողի ազդանշաններով:
C
Երկու դեպքում էլ:

55.
Առանց ծածկույթի հողային ճանապարհի վրա, անմիջապես խաչմերուկից առաջ, ծածկույթով հատվածի առկայությունն արդյոք այդ ճանապարհը դարձնու՞մ է հատվողին հավասարազոր:

A
Ոչ:
B
Այո:

56.
Ո՞ր նկարում են պատկերված երթևեկության թույլատրելի ուղղությունները:

A
Ձախ նկարում:
B
Մեջտեղի նկարում:
C
Աջ նկարում:
D
Մեջտեղի և աջ նկարներում:

57.
Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն՝

A
Նշանների պահանջներով:
B
Լուսացույցի ազդանշաններով:

58.
Թույլատրվու՞մ է արդյոք վարորդին շարունակել երթևեկությունը լուսացույցի դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է, եթե վարորդը հնարավորություն չունի կանգնել՝ առանց կտրուկ արգելակման:

59.
Կարգավորողն ազդանշան տալիս է սուլիչով՝

A
Միայն այն դեպքում, երբ պահանջում է կանգնեցնել տրանսպորտային միջոցը։
B
Երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար:

60.
Թույլատրվու՞մ է արդյոք տվյալ իրադրությունում ավտոգնացքին անցնել կամուրջի վրայով:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

61.
Ո՞ր դեպքում կանոնները չեն պարտադրում ավտոբուսի վարորդին տալ նախազգուշացնող ազդանշան:

A
Երթևեկելի մասի եզրին կանգառ կատարելիս:
B
«Վտանգավոր շրջադարձ» նշանով նշված ճանապարհատվածի կորացումից առաջ:
C
Երթևեկության հարևան գոտի վերադասավորվելուց առաջ:
D
Սահմանված երթուղով երթևեկելիս:

62.
Վերադասավորումից առաջ ավտոբուսի վարորդը նախազգուշացնող ազդանշան պետք է տա՝

A
Անմիջապես մանևրը սկսելուց առաջ:
B
Անմիջապես մանևրը սկսելուց հետո:
C
Նախօրոք՝ մինչև մանևրը սկսելը:
D
Պարտավոր չէ, եթե ավտոբուսը երթևեկում է սահմանված երթուղով:

63.
Ձայնային ազդանշանների կրկնողությամբ ընդհանուր տագնապի ինչպիսի՞ ազդանշան է ավտոբուսի վարորդը պարտավոր տալ երկաթուղային գծանցի վրա հարկադրական կանգառ կատարելու դեպքում:

A
Երեք երկար և մեկ կարճ:
B
Մեկ երկար և երեք կարճ:
C
Մեկ երկար և երկու կարճ:
D
Երկու երկար և երկու կարճ:

64.
Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս՝ տվյալ ուղղությամբ երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է՝

A
Կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո:
B
Իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել:
C
Շարունակեն երթևեկությունը, քանի որ երթևեկում են սահմանված երթուղով:

65.
Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները պետք է՝

A
Շարունակեն երթևեկությունը, քանի որ երթևեկում են սահմանված երթուղով:
B
Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
C
Իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

66.
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանները կարող են կիրառվել՝

A
Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար:
B
Բնակավայրերում՝ վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար:
C
Երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:
D
Բոլոր դեպքերում էլ:

67.
Օրվա մութ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում սահմանված երթուղով երթևեկող ավտոբուսի վրա պետք է միացված լինի՝

A
Լապտերների միայն մոտակա լույսը:
B
Լապտերների միայն հեռահար լույսը:
C
Լապտերների հեռահար կամ մոտակա լույսը:

68.
Պարտադի՞ր է արդյոք օրվա լուսավոր ժամերին լապտերների մոտակա լույսը միացված լինի հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:

A
Պարտադիր է:
B
Պարտադիր չէ:

69.
Միջքաղաքային ավտոբուսի վարորդն իրավունք ունի՞ վազանցելու մոտոցիկլին, որը երթևեկում է 70 կմ/ժ արագությամբ:

A
Իրավունք չունի:
B
Իրավունք ունի:

70.
Կարելի՞ է նշված հետագծով երթևեկելու համար ձեռքով տալ նախազգուշացնող ազդանշան:

A
Կարելի է, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը:
B
Կարելի, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը՝ օրվա լուսավոր ժամերին:
C
Կարելի է բոլոր դեպքերում:

71.
Պարտավո՞ր է վարորդը միացնել շրջադարձի ցուցիչը՝ բնակելի գոտում երթևեկությունը սկսելուց առաջ:

A
Պարտավոր չէ:
B
Պարտավոր է:
C
Պարտավոր է, այլ տրանսպորտային միջոցների առկայության դեպքում:

72.
Պարեկային ծառայության ավտոմոբիլի վարորդը երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար պետք է միացնի՝

A
Կապույտ գույնի առկայծող փարոսիկը:
B
Կապույտ և կարմիր գույնի առկայծող փարոսիկները:
C
Կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը:

73.
Պարտավո՞ր է ավտոբուսի վարորդը ճանապարհը զիջել «Շտապ օգնության» ավտոմոբիլին, եթե միացրած չեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը:

A
Պարտավոր է:
B
Պարտավոր չէ:

74.
Վազանցն արգելվում է՝

A
Երկաթուղային գծանցների վրա և մինչև 100մ դրանցից առաջ:
B
Երկաթուղային գծանցների վրա և մինչև 150մ դրանցից առաջ:
C
Երկաթուղային գծանցների վրա և մինչև 250մ դրանցից առաջ:

75.
Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը:

A
Շրջադարձ է կատարում դեպի աջ:
B
Շարունակում է երթևեկությունը ուղիղ:
C
Արգելակում է:

76.
Վթարային լուսային ազդանշանը միացվում է՝

A
Մինչև թունել մտնելը:
B
Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում:
C
Կազմակերպված ավտոշարասյան կազմում երթևեկելիս:

77.
Ինչի՞ մասին է տեղեկացնում մոտոցիկլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը:

A
Շարունակում է երթևեկությունը ձախ կամ հակառակ ուղղությամբ:
B
Շարունակում է երթևեկությունը ուղիղ կամ աջ ուղղությամբ:

78.
Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը:

A
Աջ շրջադարձ է կատարում:
B
Շարունակում է երթևեկությունը ուղիղ:
C
Արգելակում է՝ ճանապարհը մոտոցիկլին զիջելու համար:

79.
Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթև մարդատար ավտոմոբիլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը:

A
Մտադիր է կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ:
B
Արգելակում է՝ ճանապարհը բեռնատար ավտոմոբիլին զիջելու համար:

80.
Պարտավո՞ր է արդյոք վարորդը միացնել շրջադարձի ցուցիչը տվյալ դեպքում:

A
Պարտավոր է:
B
Պարտավոր չէ:

81.
Օրվա լուսավոր ժամերին երեխաների կազմակերպված խմբեր տեղափոխելու ժամանակ պետք է միացված լինեն ավտոբուսի՝

A
Լապտերների հեռահար լույսերը:
B
Լապտերների մոտակա լույսերը:
C
Վթարային լուսային ազդանշանը:
D
Սրահի ներքին լուսավորության սարքերը:

82.
Թույլատրվու՞մ է բեռնատար ավտոմոբիլի վարորդին վազանցել ավտոբուսին, որը երթևեկում է 60 կմ/ժ արագությամբ:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:

83.
Թույլատրվու՞մ է վազանց կատարել տվյալ իրավիճակում:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:
C
Թույլատրվում է, եթե ավտոբուսը երթևեկում է 30 կմ/ժ պակաս արագությամբ:

84.
Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել երկաթուղային գծանց տվյալ իրավիճակում:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

85.
Թույլատրվու՞մ է արդյոք մուտք գործել երկաթուղային գծանց տվյալ իրավիճակում:

A
Թույլատրվում է, եթե գնացք չի մոտենում:
B
Թույլատրվում է, եթե ուղեփակոցը բաց է:
C
Արգելվում է:

86.
Ինչպե՞ս պետք է գործել տվյալ իրադրությունում:

A
Գնացքի բացակայության դեպքում շրջանցել ուղեփակոցը և շարունակել երթևեկությունը:
B
Կանգ առնել և սպասել ուղեփակոցի բացմանը:

87.
Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է անցնել երկաթուղային գծանցը:

A
Թույլատրվում է, եթե գնացք չի մոտենում:
B
Թույլատրվում է:
C
Արգելվում է:

88.
Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է անցնել երկաթուղային գծանցը:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է, եթե մոտեցող գնացք չկա:
C
Թույլատրվում է, քանի որ գծանցի հերթապահն արգելում է հանդիպակաց տրանսպորտային միջոցի անցումը:

89.
Տվյալ իրավիճակում որտե՞ղ կարելի է սկսել վազանցը:

A
Երկաթուղային գծանցում:
B
Երկաթուղային գծանցն անցնելուց հետո:
C
Երկաթուղային գծանցից 100 մետր անցնելուց հետո:

90.
Տվյալ իրավիճակում թույլատրվու՞մ է վազանց կատարել:

A
Թույլատրվում է, քանի որ հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոց չկա:
B
Արգելվում է:
C
Թույլատրվում է, եթե լծասայլը շարժվում է 30 կմ/ժ պակաս արագությամբ:

91.
Ի՞նչ մանևր է կատարում թեթև մարդատարի վարորդը:

A
Կողանցում:
B
Վազանց:
C
Շրջանցում:

92.
Թույլատրվում է արդյո՞ք վազանցել մոտոցիկլին:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

93.
Ո՞ր դեպքում է թույլատրվում հանդիպակաց երթևեկության գոտով վազանց կատարել յուրաքանչյուր ուղղությամբ մեկ գոտի ունեցող ճանապարհներին:

A
Միայն, երբ հանդիպակաց ուղղությամբ գոտին բավարար տարածությամբ ազատ է:
B
Միայն երբ մեզ վազանց չեն կատարում:
C
Երկու պայմաններն էլ անհրաժեշտ է, որ ապահովված լինեն:

94.
Թույլատրվում է արդյո՞ք վազանց կատարել նշված իրավիճակում:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է, եթե մանևրը կավարտվի տեսանելիության սահմաններում:
C
Թույլատրվում է:

95.
Թույլատրվո՞ւմ է վազանցել բեռնատարին:

A
Այո:
B
Այո, եթե վազանցը մինչև խաչմերուկ կավարտվի:
C
Ոչ:

96.
Ի՞նչ է պահանջվում վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդից:

A
Նա պարտավոր է զիջել ճանապարհը վազանց կատարողին:
B
Նա որևէ կերպ չպետք է խոչընդոտի վազանցողին՝ բարձրացնելով արագությունը կամ կատարելով այլ գործողություն:

97.
Թույլատրվո՞ւմ է այս իրավիճակում վազանց կատարել:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է, եթե բեռնատարի արագությունը 30 կմ/ժ-ից պակաս է:
C
Թույլատրվում է:

98.
Թույլատրվո՞ւմ է բեռնատարի վարորդին վազանցել տրակտորին, եթե թույլատրելի առավելագույն զանգվածը 3 տոննա է:

A
Այո:
B
Այո, եթե տրակտորը 30 կմ/ժ-ից պակաս է ընթանում:
C
Ոչ:

99.
Եթե հանդիպակաց երթևեկությունը դժվար է այս իրավիճակում, ապա ճանապարհը պետք է զիջի

A
Բեռնատարի վարորդը:
B
Թեթև մարդատարի վարորդը:

100.
Հետիոտնային անցման վրա վազանցն

A
Արգելվում է միայն հետիոտնի առկայության դեպքում:
B
Արգելվում է:
C
Թույլատրվում է:

101.
Ո՞ր հետագծով է թույլատրվում վազանց կատարել:

A
Ցանկացած:
B
Միայն Ա:
C
Միայն Բ:

102.
Ի՞նչ է ցույց տալիս ճանապարհային նշանը:

A
500 մետր հետո տապալված ծառ կա:
B
500 մետր հետո հանգստի վայր է:
C
500 մետր հատվածում հանգստի վայր է:

103.
Վարորդը միացնել շրջադարձի լուսային ցուցիչն այս իրավիճակում

A
Պարտավոր է:
B
Պարտավոր է, եթե հետևից մոտեցող վարորդ կա:
C
Պարտավոր չէ:

104.
Վարորդի դեպի վեր պարզած ձեռքով տեղեկացնում է

A
Ձախ շրջադարձ կատարելու մասին:
B
Ուղիղ երթևեկելու մասին:
C
Ընթացքը դանդաղեցնելու մասին:

105.
Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն

A
Տալիս է:
B
Չի տալիս:
C
Տալիս է միայն շարժում սկսելիս:

106.
Ի՞նչի մասին է տեղեկացնում մոտոցիկլի վարորդը:

A
Ուղիղ երթևեկությունը շարունակելու:
B
Ձախ շրջադարձ կատարելու:
C
Թեթև մարդատարին զիջելու նպատակով արագությունն իջեցնելու:

107.
Ձախ շրջադարձ կատարելիս այս իրավիճակում ազդանշան տալը

A
Պարտադիր է:
B
Պարտադիր չէ:

108.
Վազանց կատարելիս ձախ շրջադարձի լուսային ցուցիչը անջատել պարտավոր ենք

A
Անմիջապես ձախ գոտի վերադասավորվելուց հետո:
B
Միայն առջևից ընթացողից առաջ անցնելուց հետո:
C
Վարորդի հայեցողությամբ:

109.
Հետադարձն այս խաչմերուկում կատարելիս ո՞ր շրջադարձի ցուցիչը պետք է միացնենք

A
Աջ:
B
Ձախ:
C
Ոչ մեկը:

110.
Պարտավոր եք արդյո՞ք նշված իրադրությունում տալ ազդանշան լուսային ցուցիչով:

A
Այո:
B
Ոչ:
C
Այո, եթե աջ գոտով երթևեկող վարորդ կա:

111.
Ի՞նչի մասին է տեղեկացնում մոտոցիկլի վարորդը:

A
Ուղիղ երթևեկությունը շարունակելու:
B
Աջ շրջադարձ կատարելու:
C
Ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու:

112.
Լուսային ցուցիչով տրված մանևրի մասին ազդանշանը պետք է դադարեցվի

A
Անմիջապես մանևրից առաջ:
B
Անմիջապես մանևրից հետո:
C
Մանևրի ընթացքում:

113.
Լուսային ցուցիչով ազդանշան տալ նշված իրավիճակում

A
Պարտադիր է:
B
Ըստ վարորդի հայեցողության:

114.
Ո՞ր վարորդն է աջ շրջադարձի ազդանշան տալիս:

A
Միայն աջում գտնվողը:
B
Երկու վարորդներն էլ:
C
Միայն ձախում գտնվողը:

115.
Կայանատեղիներում կամ ավտոլցակայաններում մանևրելիս ազդանշան տալ լուսային ցուցիչով

A
Պարտավոր եք:
B
Պարտավոր չեք:

116.
Այս իրավիճակում ի՞նչ կարող է նշանակել վարորդի դուրս պարզած ձեռքը:

A
Տեղեկություն նրա կողմից երթևեկությունը սկսելու վերաբերյալ:
B
Կանգնելու մասին խնդրելու նշան:
C
Ընդհանուր տագնապի ազդանշան:

117.
Ի՞նչ ազդանշաններ պետք է տաք նշված հետագծով հետադարձը կատարելիս:

A
Աջ:
B
Ձախ:
C
Նախ աջ, ապա ձախ:

118.
Եթե անմիջապես խաչմերուկից հետո մտադրվել եք կանգառ կատարել, երթևեկության մասնակիցներին շփոթության մեջ չգցելու նպատակով, ե՞րբ պետք է միացնեք աջ շրջադարձի լուսային ցուցիչը։

A
Նախապես մինչև խաչմերուկը։
B
Խաչմերուկ մուտք գործելուց հետո։

119.
Վազանցն ավարտող մեքենայի վարորդը ունի արդյո՞ք առավելություն համընթաց գոտի վերադասավորվելիս, տվյալ գոտով երթևեկող վարորդի նկատմամբ:

A
Ոչ:
B
Այո:

120.
Մերձակա տարածքից դուրս եկող հատուկ ձայնային և լուսային ազդանշաններ միացրած վարորդին զիջել

A
Պարտավոր չենք:
B
Պարտավոր ենք:

121.
Խաչմերուկն ուղիղ անցնելիս պարտավոր ենք արդյո՞ք զիջել ճանապարհը միացված դեղին առկայծող փարոսիկներով բեռնատարի վարորդին:

A
Այո:
B
Ոչ:

122.
Զիջել ճանապարհը պարտավոր ենք

A
Մոտոցիկլի վարորդին:
B
Հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ միացրած ավտոմոբիլի վարորդին:
C
Երկու վարորդներին:

123.
Զիջել ճանապարհը պարտավոր ենք

A
Երկու վարորդներին:
B
Դեղին առկայծող փարոսիկով բեռնատարի վարորդին:
C
Միայն ավտոբուսի վարորդին:

124.
Այս իրադրությունում

A
Խաչմերուկը կանցնեք առաջինը:
B
Պետք է զիջեք ճանապարհը ձախից մոտեցող վարորդին:

125.
Զիջել պարտավոր ենք

A
Բոլորին:
B
Ոստիկանության ավտոմոբիլի վարորդին:
C
Ոչ ոքի:

126.
Ձախ շրջադարձ կատարելիս

A
Խաչմերուկն առաջինը կանցնեք:
B
Կզիջեք միայն ոստիկանության ավտոմոբիլի վարորդին:
C
Կզիջեք բոլոր վարորդներին: