Խումբ 8

Արագություն, քարշակում, մարդկանց և բեռների փոխադրում

Արագություն, քարշակում, մարդկանց և բեռների փոխադրում

1.
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում թեթև մարդատար ավտոմոբիլների երթևեկությունը ճանապարհներին՝ բնակավայրերից դուրս:

A
110 կմ/ժ:
B
100 կմ/ժ:
C
90 կմ/ժ:
D
80 կմ/ժ:
E
70 կմ/ժ:

2.
Կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրվում է ոչ ավելի քան՝

A
60 կմ/ժ արագությամբ:
B
70 կմ/ժ արագությամբ:
C
80 կմ/ժ արագությամբ:

3.
Այս նախազգուշացնող նշանը բնակավայրերից դուրս, մինչև վտանգավոր հատվածի սկիզբը ի՞նչ հեռավորության վրա է տեղադրվում:

A
50 - 100 մ:
B
150 - 300 մ:
C
300 - 500 մ:

4.
Երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է՝

A
60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
B
70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
C
80 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

5.
Տրանսպորտային միջոցների երթևեկությունը բնակավայրերում թույլատրվում է՝

A
60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
B
80 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
C
90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

6.
Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթևեկությունը:

A
Միայն ուղղիղ
B
Ուղիղ և դեպի աջ:
C
Ուղիղ, դեպի աջ և դեպի ձախ:
D
Բոլոր ուղղություններով:

7.
Միջքաղաքային ավտոբուսների երթևեկությունը բնակավայրերից դուրս թույլատրվում է՝

A
70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
B
90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
C
110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

8.
Ի՞նչ արագությամբ է թույլատրվում երթևեկել 3.5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով՝ բնակավայրերից դուրս:

A
90 կմ/ժ արագությունից ոչ ավելի:
B
70 կմ/ժ արագությունից ոչ ավելի:
C
80 կմ/ժ արագությունից ոչ ավելի:

9.
Թույլատրվու՞մ է արդյոք մերձքաղաքային, միջմարզային և միջքաղաքային ավտոբուսների վարորդներին բնակավայրերում գերազանցել 60 կմ/ժ արագությունը:

A
Թույլատրվում է՝ միայն միևնույն ուղղությամբ երկու և ավելի գոտի ունեցող ճանապարհներին:
B
Թույլատրվում է:
C
Արգելվում է:

10.
Թույլատրվու՞մ է արդյոք միջքաղաքային ավտոբուսի վարորդին բնակավայրերից դուրս գերազանցել 70 կմ/ժ արագությունը:

A
Թույլատրվում է՝ միայն երթևեկության համար տվյալ ուղղությամբ երկու և ավելի գոտի ունեցող ճանապարհներով երթևեկելիս:
B
Թույլատրվում է:
C
Արգելվում է:

11.
Քարշակման ժամանակ վթարային լուսային ազդանշանի բացակայության կամ անսարքության դեպքում, «Վթարային կանգառ» նշանը տեղադրվում է՝

A
Քարշակվող տրանսպորտային միջոցի հետևի մասում:
B
Քարշակող տրանսպորտային միջոցի առջևի մասում:
C
Վարորդի հայեցողությամբ՝ տրանսպորտային միջոցներից մեկի վրա՝ տեսանելի տեղում:

12.
Կոշտ կցիչով քարշակման ժամանակ տրանսպորտային միջոցների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի

A
2 մ։
B
3 մ։
C
4 մ։
D
5 մ։
E
6 մ։

13.
Թույլատրվու՞մ է արդյոք կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ մարդկանց փոխադրումը բեռնատար ավտոմոբիլի թափքում՝

A
Թույլատրվում է քարշակող և քարշակվող ավտոմոբիլների թափքում:
B
Թույլատրվում է միայն քարշակվող ավտոմոբիլի թափքում:
C
Թույլատրվում է միայն քարշակող ավտոմոբիլի թափքում:
D
Երկու ավտոմոբիլների թափքում էլ արգելվում է:

14.
Թույլատրվու՞մ է արդյոք մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոմոբիլում:

A
Թույլատրվում է ավտոբուսում:
B
Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլում:
C
Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի թափքում՝ կոշտ կցիչով քարշարկելիս:

15.
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկությունը՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներով քարշակում կատարելիս:

A
30 կմ/ժ։
B
40 կմ/ժ։
C
50 կմ/ժ։
D
60 կմ/ժ։
E
70 կմ/ժ։

16.
Քարշակումը մերկասառույցի պայմաններում արգելվում է՝

A
Ճկուն կցիչով:
B
Կոշտ կցիչով:
C
Մասնակի բեռնման եղանակով:

17.
Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ կարող է իրականացվել քարշակումը տվյալ պայմաններում:

A
30 կմ/ժ։
B
50 կմ/ժ։
C
70 կմ/ժ։
D
80 կմ/ժ։

18.
Թույլատրվու՞մ է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում:

A
Թույլատրվում է՝ ավտոբուսում և տրոլեյբուսում:
B
Թույլատրվում է՝ միայն թեթև մարդատար ավտոմոբիլում:
C
Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի թափքում և թեթև մարդատար ավտոմոբիլում:
D
Թույլատրվում է՝ բեռնատար ավտոմոբիլի խցիկում և թեթև մարդատար ավտոմոբիլում:
E
Արգելվում է:

19.
Քարշակումը մերկասառույցի պայմաններում՝

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:
C
Թույլատրվում է՝ կոշտ կցիչով կամ մասնակի բեռնման եղանակով քարշակելիս:

20.
Ինչպիսի՞ առավելագույն արագությամբ է թույլատրվում տրանսպորտային միջոցների քարշակումը ճկուն կցիչով:

A
70 կմ/ժ:
B
60 կմ/ժ:
C
50 կմ/ժ:
D
40 կմ/ժ:
E
30 կմ/ժ:

21.
Ո՞ր դեպքում է արգելվում քարշակումը:

A
Մերկասառույցի պայմաններում՝ կոշտ կցիչով:
B
Մերկասառույցի պայմաններում՝ ճկուն կցիչով:
C
Կողային կցորդով մոտոցիկլներով:

22.
Բնակավայրերից դուրս մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս երթևեկության արագությունը չպետք է գերազանցի՝

A
30 կմ/ժ։
B
40 կմ/ժ։
C
50 կմ/ժ։
D
60 կմ/ժ։
E
70 կմ/ժ։

23.
Թույլատրվու՞մ է արդյոք մոտոցիկլների քարշակումը:

A
Թույլատրվում է՝ կողային կցորդով մոտոցիկլների քարշակումը:
B
Թույլատրվում է՝ առանց կողային կցորդի մոտոցիկլների քարշակումը:
C
Թույլատրվում է՝ երկու դեպքում էլ:

24.
Քարշարկման ժամանակ տրանսպորտային միջոցների միջև ի՞նչ հեռավորություն պետք է ապահովի ճկուն կցիչը:

A
1 - 3 մ։
B
2 - 4 մ։
C
3 - 6 մ։
D
4 - 6 մ։
E
4 - 8 մ։

25.
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում կցորդ քարշակող թեթև մարդատար ավտոմոբիլների երթևեկությունն ավտոմայրուղիներով երթևեկելիս:

A
110 կմ/ժ։
B
100 կմ/ժ։
C
90 կմ/ժ։
D
80 կմ/ժ։
E
70 կմ/ժ։

26.
Կոշտ կցիչով քարշակման ժամանակ հեռավորությունը տրանսպորտային միջոցների միջև պետք է լինի ոչ ավելի՝

A
4 մ-ից։
B
5 մ-ից։
C
6 մ-ից։

27.
Մեխանիկական տրանսպորտային միջոցների մասնակի բեռնումով քարշակման ժամանակ ուղևորների փոխադրում թույլատրվում է՝

A
Քարշակող ավտոմոբիլի թափքում:
B
Քարշակվող ավտոմոբիլի խցիկում:
C
Քարշակվող ավտոմոբիլի թափքում:
D
Քարշակող ավտոմոբիլի խցիկում:

28.
Թույլատրվու՞մ է արդյոք քարշակել կողային կցորդով մոտոցիկլները:

A
Թույլատրվում է՝ միայն կոշտ կցիչով:
B
Արգելվում է:
C
Թույլատրվում է:

29.
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկությունը ճկուն կցիչով քարշակելիս:

A
70 կմ/ժ։
B
60 կմ/ժ։
C
50 կմ/ժ։
D
40 կմ/ժ։
E
30 կմ/ժ։

30.
Տրանսպորտային միջոցի վրա բեռը տեղաբաշխվում և անհրաժեշտության դեպքում նաև ամրացվում է այնպես, որպեսզի՝

A
Չցցվի հարթակի կողերից բարձր:
B
Զգալի աղմուկ չհանի, փոշի չբարձրացնի կամ չաղտոտի ճանապարհն ու շրջակա միջավայրը:
C
Դուրս չցցվի տրանսպորտային միջոցի հետևի եզրից 0,8 մ-ից ավելի:

31.
Թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով, թույլատրվում է փոխադրել երեխաներ, եթե լրացել է նրանց՝

A
10 տարին:
B
11 տարին:
C
12 տարին:

32.
Թույլատրվու՞մ է արդյոք մարդկանց փոխադրումը բեռնատար կցորդում:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:
C
Թույլատրվում է՝ միայն բեռն ուղեկցող անձանց:

33.
Թույլատրվու՞մ է արդյոք մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը մոտոցիկլի հետևի նստատեղին:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

34.
Թույլատրվու՞մ է արդյոք երթևեկության ժամանակ մարդկանց գտնվելը բեռնատար ավտոմոբիլի թափքում, եթե այն կահավորված չէ մարդկանց փոխադրելու համար:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է՝ ավտոմայրուղի չհամարվող ճանապարհներին:
C
Թույլատրվում է՝ միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց՝ այն պայմանով, որ նրանք ապահովված են ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստարաներով։

35.
Մարդկանց փոխադրումը բեռնատար կցորդում՝

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:
C
Թույլատրվում է միայն բեռն ուղեկցող անձանց:

36.
Թույլատրվու՞մ է արդյոք մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոբուսում:

A
Թույլատրվում է:
B
Թույլատրվում է մինչև 8 ուղևոր:
C
Արգելվում է:

37.
Ավտոբուսի քարշակումը մերկասառույցի պայմաններում արգելվում է՝

A
Ճկուն կցիչով:
B
Կոշտ կցիչով:

38.
Թույլատրվու՞մ է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում:

A
Թույլատրվում է ավտոբուսում և տրոլեյբուսում:
B
Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի խցիկում և թեթև մարդատար ավտոմոբիլում:
C
Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի թափքում և թեթև մարդատար ավտոմոբիլում:
D
Արգելվում է:

39.
Մարդկանց փոխադրումն արգելվում է, եթե՝

A
Զբոսաշրջության երթուղիներով երթևեկող ավտոբուսի սրահում մարդկանց թիվը գերազանցում է կահավորված նստատեղերի քանակը:
B
Միջքաղաքային երթուղիներով երթևեկող ավտոբուսի սրահում մարդկանց թիվը գերազանցում է կահավորված նստատեղերի քանակը:
C
Երկու դեպքում էլ:

40.
Ավտոբուսով երեխաների կազմակերպված խմբեր փոխադրելիս սրահում պետք է գտնվի առնվազն՝

A
Մեկ չափահաս ուղեկցող:
B
Երկու չափահաս ուղեկցող:
C
Երեք չափահաս ուղեկցող։

41.
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում երթևեկել միջմարզային և միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներին՝ բնակավայրերից դուրս բոլոր ճանապարհներին:

A
60 կմ/ժ:
B
70 կմ/ժ:
C
90 կմ/ժ:

42.
Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսներին բնակավայրերից դուրս երթևեկել 70 կմ/ժ արագությամբ:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

43.
Միջքաղաքային փոխադրումներ իրականացնող ավտոբուսների երթևեկությունը բնակավայրերում թույլատրվում է ոչ ավելի քան՝

A
60 կմ/ժ:
B
70 կմ/ժ:
C
90 կմ/ժ:

44.
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում միջքաղաքային փոխադրումներ իրականացնող ավտոբուսների երթևեկությունը բնակավայրերից դուրս՝

A
60 կմ/ժ:
B
70 կմ/ժ:
C
90 կմ/ժ:

45.
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում ավտոբուսների երթևեկությունը «Բնակելի գոտի» և «Բնակելի գոտու վերջը» նշաններով կահավորված տարածքներում:

A
20 կմ/ժ:
B
30 կմ/ժ:
C
40 կմ/ժ:

46.
Թույլատրվու՞մ է արդյոք կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ մարդկանց փոխադրումը քարշակվող ավտոբուսում:

A
Թույլատրվում է:
B
Արգելվում է:

47.
Կահավորված թափքում մարդկանց փոխադրելու դեպքում բեռնատար ավտոմոբիլի վարորդը պարտավոր է երթևեկել ոչ ավելի քան՝

A
50 կմ/ժ արագությամբ:
B
60 կմ/ժ արագությամբ:
C
70 կմ/ժ արագությամբ:

48.
Թույլատրվու՞մ է արդյոք ուղևորների փոխադրումը քարշակող ավտոբուսում:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:

49.
Այս նշանի առկայության դեպքում ի՞նչ առավելագույն արագությամբ երթևեկելու իրավունք ունեն միջքաղաքային ավտոբուսների վարորդները:

A
70 կմ/ժ:
B
90 կմ/ժ:
C
110 կմ/ժ:

50.
Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող է երթևեկել քարշակող ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում:

A
50 կմ/ժ։
B
60 կմ/ժ։
C
90 կմ/ժ։

51.
Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող է երթևեկել միջքաղաքային ավտոբուսի վարորդը տվյալ իրավիճակում:

A
60 կմ/ժ։
B
70 կմ/ժ։
C
80 կմ/ժ։
D
90 կմ/ժ։

52.
Ի՞նչ արագությամբ կարող է շարունակել երթևեկությունը ավտոբուսի վարորդը տվյալ ճանապարհային նշանով նշված գոտում:

A
60 կմ/ժ-ից պակաս:
B
Ոչ պակաս 60 կմ/ժ, բայց ոչ ավելի քան 70 կմ/ժ:
C
Ոչ պակաս 60 կմ/ժ, բայց ոչ ավելի քան 90 կմ/ժ:

53.
Այս նշանով կահավորված ճանապարհներին միջքաղաքային ավտոբուսների վարորդներն իրավունք ունեն երթևեկելու ոչ ավելի քան՝

A
60 կմ/ժ արագությամբ:
B
80 կմ/ժ արագությամբ:
C
90 կմ/ժ արագությամբ:

54.
Այս նշանով կահավորված ճանապարհներին միջքաղաքային ավտոբուսների վարորդներն իրավունք ունեն երթևեկելու ոչ ավել քան՝

A
60 կմ/ժ։
B
80 կմ/ժ։
C
90 կմ/ժ։

55.
Թույլատրվու՞մ է ուղևորների փոխադրումը ավտոբուսի սրահում տվյալ իրավիճակում:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է:
C
Թույլատրվում է նստատեղերի քանակին համապատասխան:

56.
Թույլատրվու՞մ է արդյոք ուղևորների փոխադրումը քարշակվող ավտոբուսում:

A
Արգելվում է:
B
Թույլատրվում է կոշտ կցիչով քարշակման ժամանակ:
C
Թույլատրվում է:

57.
Քարշակման ժամանակ քարշակվող տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինեն՝

A
Լապտերների հեռահար լույսերը:
B
Լապտերների մոտակա լույսերը:
C
Վթարային լուսային ազդանշանը։

58.
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում միջքաղաքային ավտոբուսների երթևեկությունն ավտոմայրուղիներով:

A
70 կմ/ժ:
B
80 կմ/ժ:
C
90 կմ/ժ:
D
100 կմ/ժ:
E
110 կմ/ժ:

59.
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում ավտոբուսի երթևեկությունը այս ճանապարհային նշանի ազդեցության ճանապարհահատվածներում:

A
70 կմ/ժ:
B
80 կմ/ժ:
C
90 կմ/ժ:
D
100 կմ/ժ:
E
110 կմ/ժ:

60.
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում միջքաղաքային ավտոբուսների երթևեկությունն ավտոմայրուղիներով:

A
70 կմ/ժ:
B
80 կմ/ժ:
C
110 կմ/ժ:
D
100 կմ/ժ:
E
90 կմ/ժ:

61.
Ի՞նչ արագությամբ է թույլատրվում տրանսպորտային միջոցների երթևեկությունը «Բնակելի գոտի» և «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշանների ազդեցության տարածքներում:

A
5 կմ/ժ ոչ ավելի:
B
10 կմ/ժ ոչ ավելի:
C
20 կմ/ժ ոչ ավելի:

62.
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում թեթև մարդատար ավտոմոբիլների երթևեկությունը այս ճանապարհային նշանի ազդեցության ճանապարհահատվածներում:

A
70 կմ/ժ:
B
80 կմ/ժ:
C
90 կմ/ժ:
D
100 կմ/ժ:
E
110 կմ/ժ:

63.
Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրված երթևեկությունը 3,5 տոննայից ոչ ավել թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատարի վարորդին նշված նշանների ազդման գոտում:

A
Ոչ ավել քան 50 կմ/ժ:
B
Ոչ ավել քան 70 կմ/ժ:
C
Ոչ ավել քան 90 կմ/ժ:

64.
Մեխանիկական տրանսպորտային միջոց քարշակելիս այս ճանապարհի ո՞ր գոտով կարող եք շարունակել երթևեկությունը:

A
Միայն աջ:
B
Ցանկացած:

65.
Ի՞նչ պայմաններ պետք է հաշվի առնի վարորդը սահմանված արագությունը չգերազանցող արագությունը ընտրելիս:

A
Ճանապարհային ծածկույթի վիճակը:
B
Տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ:
C
Նշված երկու պայմանները։

66.
Ի՞նչ արագություն պետք է ընտրի վարորդը թույլատրելի առավելագույնի սահմաններում:

A
Տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը ապահովող:
B
Ազատ է ընտրելու ցանկացած արագություն, որը չի գերազանցի առավելագույն թույլատրելին:

67.
Վարորդին արգելվում է`

A
Գերազանցել տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով սահմանված առավելագույն արագությունը:
B
Գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված «Արագության սահմանափակում» ճանաչման նշանով նախատեսված արագությունը:
C
Առանց անհրաժեշտության ընթանալ շատ ցածր արագությամբ` խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը։
D
Կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար։
E
Բոլոր նշված գործողությունները։

68.
Ո՞ր նշանն է արագության սահմանափակում մտցնում։

A
1 և 3:
B
1 և 4:
C
Միայն 2-ը:
D
2 և 3:

69.
Վարորդին արգելվում է՝

A
Երկաթուղային գծանցը հատել ավելի քան 30 կմ/ժ արագությամբ:
B
Երկաթուղային գծանցը հատել պակաս 30 կմ/ժ արագությունից:
C
Առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության գծանցով երթևեկել դանդաղընթաց մեքենաներով` 8 կմ/ժ ցածր արագությամբ և տափանների հետ կցված տրակտորներով:

70.
Խաչմերուկին մոտենալիս վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ

A
Չգերազանցի տվյալ հատվածում սահմանված առավելագույն թույլատրելին:
B
Հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները։

71.
Բարձրացնել արագությունը վարորդին արգելվում է, եթե

A
Դա կխոչընդոտի իրեն վազանցող տրանսպորտային միջոցի վարորդի վազանց կատարելուն:
B
Դա անհրաժեշտ է իրեն ճանապարհը զիջելու նպատակով կանգ առած վարորդի ճանապարհը ազատելու համար:
C
Դա կատարվում է խաչմերուկն ազատելու նպատակով։

72.
Վարորդը պարտավոր է իջեցնել արագությունը

A
«Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցների երեխաների նստեցման և իջեցման ժամանակ այդ տրանսպորտային միջոցներին մոտենալիս:
B
Շլանալու դեպքում։
C
Երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում:
D
Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում, ինչպես նաև կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս:
E
Բոլոր նշված դեպքերում։

73.
Տրանսպորտային միջոցի կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,5 մ դուրս ցցվելու դեպքում բեռը պետք է արդյո՞ք նշվի օրվա լուսավոր ժամերին «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:

A
Այո:
B
Ոչ:

74.
Բեռնատարով, որի վարորդը ունի B և C կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական պահպանելով բեռնատարներով մարդ փոխադրելու կանոնները թույլատրվում է փոխադրել մինչև

A
8 ուղևոր:
B
9 ուղևոր:
C
4 ուղևոր:

75.
Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել

A
Կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում:
B
Ֆուրգոն թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում։

76.
Տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 1.2 մ դուրս ցցված բեռը պետք է արդյո՞ք նշվի օրվա լուսավոր ժամերին «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:

A
Այո:
B
Ոչ:

77.
Բեռի փոխադրումն արգելվում է, եթե այն`

A
Սահմանափակում է վարորդի տեսադաշտը։
B
Դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը և թուլացնում կայունությունը։
C
Ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշերը կամ ճանաչման նշանները, ինչպես նաև խանգարում ձեռքով տրվող ազդանշանների ընկալմանը։
D
Նշված բոլոր դեպքերում:

78.
Եթե բեռի վիճակն ու դասավորությունը հնարավորություն չեն տալիս կատարել դրա փոխադրումը կանոնների պահանջներին համապատասխան, ապա վարորդը պետք է

A
Բեռը բարեհաջող հասցնի մինչև մոտակա բեռնաթափման վայրը:
B
Վերացնի խախտումները կամ դադարեցնի հետագա երթևեկությունը:

79.
Տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 0.6մ դուրս ցցված բեռը պետք է արդյո՞ք նշվի օրվա լուսավոր ժամերին «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:

A
Այո:
B
Ոչ:

80.
Տրանսպորտային միջոցի կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,3 մ դուրս ցցվելու դեպքում բեռը պետք է արդյո՞ք նշվի օրվա լուսավոր ժամերին «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:

A
Այո:
B
Ոչ: