Խումբ 10

Երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության քայլերի վերաբերյալ

Երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության քայլերի վերաբերյալ

1.
Մեքենան վարելու ընթացքում վարորդը հանկարծակի սկսում է գանգատվել կրծքավանդակի ճնշող ուժեղ ցավերից և շնչառության դժվարացումից: Ի՞նչ է պետք անել:

A
Առաջարկել նրան գնալ մոտակա հիվանդանոց:
B
Տալ մի բաժակ ջուր, 2 հաբ վալերիանա:
C
Անմիջապես կանգնեցնել մեքենան և միացնել վթարային ազդանշանը:
D
Խորհուրդ տալ նրան մի փոքր քայլել ու մաքուր օդ շնչել:

2.
Ի՞նչ օգնություն է պետք ցուցաբերել տուժածին ցնցումային նոպայի դեպքում:

A
Բռնել տուժածին՝ փորձելով զսպել ցնցումները:
B
Փորձել բացել բերանը, բռնել լեզուն և որևէ առարկա դնել ատամների միջև:
C
Փորձել բացել շնչուղիները՝ տուժածի գլուխը ետ տանելով:
D
Ձեռք չտալ, թողնել, որ ցնցումներն ավարտվեն:

3.
Ի՞նչ պետք է անել այրվածքի դեպքում օգնություն ցուցաբերելիս:

A
Թողնել այրվածքը բաց:
B
Բացել հեղուկով լցված բշտերը, ապա ամուր վիրակապել:
C
Ձեթ քսել այրվածքի վրա:
D
Սառեցնել այրվածքը ջրով, ապա ծածկել ստերիլ վիրակապական նյութերով կամ մաքուր գործվածքներով:

4.
Վթարի հետևանքով հետիոտն ընկել է և վնասել ձեռքը: Նախաբազկի վրա կա մեծ վերք (մոտ 5 սմ երկարությամբ), որից միալար մուգ գույնի արյուն է հոսում: Ի՞նչ է պետք անել արյունահոսությունը դադարեցնելու նպատակով:

A
Լվանալ վերքը ջրով:
B
Բարձրացնել տուժածի ձեռքը և տեղադրել ճնշող վիրակապ:
C
Վերքին յոդի սպիրտային լուծույթ քսել:

5.
Վերջույթների փափուկ հյուսվածքների փակ վնասվածքների դեպքում առաջին ժամերին օգնություն ցուցաբերելիս պետք է.

A
Վնասվածքին տաքացնող թրջոց դնել:
B
Վնասված մասի վրա սառը թրջոց դնել և բարձրացնել:
C
Վնասված մասի վրա սառը թրջոց դնել և պահել սրտի մակարդակից ցածր:
D
Վնասվածքին սպիրտային թրջոց դնել:

6.
Վարորդը կքանստած երկար ժամանակ փոխում էր ավտոմեքենայի անիվը: Կտրուկ վեր կենալով՝ նա բռնում է գլուխը և հանկարծ կորցնելով գիտակցությունը, ընկնում: Ի՞նչ է պետք անել:

A
Փորձել նստեցնել նրան:
B
Բարձրացնել նրա ոտքերը:
C
Երեսին սառը ջուր լցնել:
D
Ապտակել երեսին:

7.
Ի՞նչ է պետք անել, եթե հնարավոր չէ ապահովել դեպքի վայրի անվտանգությունը:

A
Բոլորին օգնություն ցուցաբերել, բայց զգույշ լինել:
B
Օգնություն ցուցաբերել այն տուժածին, որն ավելի մոտ է գտնվում ձեզ:
C
Չմոտենալ, անմիջապես ահազանգել և չթողնել կողմնակի մարդկանց մոտենալ դեպքի վայր:
D
Չմոտենալ, խնդրել մեկ ուրիշին օգնություն ցույց տալ:

8.
Դուք տեսնում եք ընկած մարդու և նկատում նրա սրունքից դուրս ցցված ոսկորը և արյուն: Եթե դեպքի վայրն անվտանգ է, ի՞նչ պետք է անել առաջին հերթին:

A
Ահազանգել շտապ օգնություն:
B
Ստուգել գիտակցությունը և շնչառությունը:
C
Անշարժացնել ոտքը:

9.
Երբ տուժածը ունի վերջույթի բաց կոտրվածք, ապա օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է.

A
Անմիջապես բարձրացնել տուժածի վերջույթը:
B
Ստերիլ անձեռոցիկով ծածկել վերքը և անշարժացնել վնասված վերջույթը:
C
Ուղղակի ճնշմամբ դադարեցնել արյունահոսությունը:
D
Տեղադրել սառը թրջոցներ վերքին:

10.
Կրծքավանդակի վնասվածքի դեպքում պետք է.

A
Պառկեցնել տուժածին հորիզոնական դիրքով:
B
Նստեցնել՝ հենելով վնասված կողմի վրա:
C
Նստեցնել՝ հենելով առողջ կողմի վրա:

11.
Գլխի վնասվածքի դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է.

A
Պառկեցնել նրան ոտքերը բարձրացնելով:
B
Պառկեցնել նրան գլուխն ու իրանը բարձրացնելով ապահովել կիսապառկած դիրք:
C
Պառկեցնել նրան հորիզոնական դիրքով:

12.
Ավտովթարի ժամանակ հետևյալ տուժածներից որի՞ն օգնություն կցուցաբերեք առաջին հերթին:

A
Վախեցած հղի կին:
B
Քերծվածքներով երեխա:
C
Բազկի կոտրվածքով տղամարդ:
D
Անգիտակից տղամարդ:

13.
Քթից արյունահոսության դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է.

A
Տուժածի գլուխը հետ տանել:
B
Տուժածի գլուխը կախ գցել և սեղմել քթի վերին հատվածը:
C
Տուժածի քթի մեջ բամբակի տամպոն դնել:
D
Թողնել, որ արյունահոսի և ինքնուրույն դադարի:

14.
Տուժածի որովայնի վրա բաց վնասվածքից օրգանների արտընկման դեպքում պետք է.

A
Լվանալ և զգուշորեն փորձել տեղը մտցնել արտընկած օրգանները:
B
Արտընկած օրգանները ծածկել մաքուր խոնավ գործվածքով և պոլիէթիլենային թաղանթով:
C
Կտրել արտընկած օրգանները և վերքը վիրակապել:
D
Ձեռք չտալ, այդ վիճակում տեղափոխել հիվանդանոց:

15.
Անգիտակից վիճակում գտնվող և շնչառություն ունեցող տուժածին պետք է.

A
Պառկեցնել մեջքի վրա:
B
Բացել բերանը և դուրս քաշել լեզուն:
C
Շրջել կողքի և գլուխը հետ տանել:

16.
Ուժեղ արյունահոսության դեպքում պետք է.

A
Միայն վիրակապով ծածկել վերքը:
B
Ճնշումով վիրակապել վնասված մասը և ճնշում գործադրել զարկերակի սեղման կետի վրա:
C
Մոխիր լցնել վերքի մեջ:

17.
Ավտովթարի դեպքում առաջին հերթին պետք է.

A
Տուժածին բերել հարմար դիրքի:
B
Զննել դեպքի վայրը և ապահովել անվտանգությունը:
C
Ստուգել տուժածի մոտ ուժեղ արյունահոսությունների առկայությունը:
D
Տեղափոխել տուժածին մեքենայից

18.
Եթե տուժածի վերքի մեջ օտար մարմին կա, ապա օգնություն ցուցաբերելիս պետք է.

A
Հեռացնել օտար մարմինը վերքից:
B
Թողնել վնասված մասն արյունահոսի:
C
Ապահովել օտար մարմնի անշարժ վիճակը:
D
Սպիրտով մշակել վերքի տարածքը:

19.
Հանգիստ վիճակում չափահաս մարդու անոթազարկը կազմում է.

A
40-60 զարկ մեկ րոպեում:
B
60-80 զարկ մեկ րոպեում:
C
80-100 զարկ մեկ րոպեում:

20.
Հանգիստ վիճակում չափահաս մարդու շնչառությունը կազմում է.

A
12-18 շնչառական շարժում մեկ րոպեում:
B
20-30 շնչառական շարժում մեկ րոպեում:
C
40-60 շնչառական շարժում մեկ րոպեում:

21.
Վթարի դեպքում ավտոմեքենայից տուժածին պետք է տեղափոխել, եթե.

A
Տուժածն ունի լուրջ վնասվածքներ:
B
Դեպքի վայրը վտանգավոր է, օրինակ՝ պայթյունի վտանգ կա:
C
Մեքենայի վրա ընկած է հոսանքի հաղորդալար:

22.
Որովայնային ներքին արյունահոսության կասկածի դեպքում օգնություն ցուցաբերելիս պետք է.

A
Պառկեցնել տուժածին և վնասվածքին սառը թրջոց տեղադրել:
B
Որովայնին տաք ջեռակ տեղադրել:
C
Որովայնին ճնշող վիրակապ տեղադրել:
D
Տուժածին մեծ քանակով հեղուկ տալ խմելու:

23.
Դուք հարևանի ավտոտնակից լսում եք մեքենայի շարժիչի ձայնը և, բացելով դուռը, տեսնում եք գետին ընկած հարևանին: Ի՞նչ է պետք անել առաջին հերթին:

A
Լայն բացել դռները և անջատել շարժիչը, հնարավորության դեպքում տեղափոխել տուժածին դեպքի վայրից:
B
Մանրակրկիտ զննել տուժածի մարմինը՝ վնասվածքներ հայտնաբերելու համար:
C
Բերել տուժածին կողքի ապահովության դիրքի:
D
Օգնել տուժածին ընդունել կիսանստած դիրք:

24.
Անգիտակից վիճակում գտնվող տուժածին հայտնաբերելուց հետո առաջին հերթին պետք է.

A
Խմեցնել նրան սառը ջուր:
B
Բերել նրան կողքի ապահովության դիրքի:
C
Պահպանել մարմնի նորմալ ջերմաստիճանը:
D
Բացել շնչուղիները և ստուգել շնչառությունը:

25.
Վերջույթներում արյան շրջանառությունը ստուգելու համար վիրակապից ներքև սեղմում և բաց եք թողնում տուժածի վնասված վերջույթի եղունգը: Դուք որոշում եք, որ արյան շրջանառությունը վերջույթում խանգարված է, եթե.

A
Տուժածը ցավ է զգում:
B
Տուժածն անհանգստություն է զգում:
C
Սեղմելիս եղունգը դժվարությամբ է սպիտակում:
D
Եղունգը դժվարությամբ է կրկին վարդագույն դառնում:

26.
Շաքարախտով հիվանդ ձեր ընկերն իրեն վատառողջ է զգում և չի հիշում, թե վերջին անգամ երբ է ինսուլին ընդունել: Ի՞նչ է պետք անել այդ դեպքում առաջին հերթին:

A
Տալ նրան շաքար կամ քաղցր հեղուկ:
B
Առաջարկել նրան մի քանի ժամ հանգստանալ:
C
Խորհուրդ տալ ներարկել ինսուլին

27.
Առավել վտանգավոր արյունահոսության նշան է, եթե.

A
Արյունը 10 րոպեի ընթացքում մակարդվում է:
B
Արյունը շիթով բխում է վերքից:
C
Արյունը մուգ կարմիր գույնի է:
D
Արյունը միալար հոսում է վերքից:

28.
Մեքենան բախվել է սյանը և էլեկտրական հաղորդալարն ընկած է մեքենայի կողքն անգիտակից վիճակում պառկած տուժածի վրա: Օգնություն ցուցաբերելիս առաջին հերթին պետք է.

A
Հեռացնել տուժածին հոսանքի աղբյուրից:
B
Կատարել առաջնային զննում:
C
Հեռացնել հաղորդալարը տուժածի վրայից որևէ մեկուսիչ առարկայով:
D
Փնտրել մարմնի վրա հոսանքի մուտքի և ելքի տեղերը (այրվածքները):

29.
Առաջին օգնություն ցուցաբերելիս վարակումից պաշտպանվելու համար պետք է.

A
Խուսափել վերքին անմիջապես դիպչելուց և օգնություն ցուցաբերել միայն ստերիլ ձեռնոցներով:
B
Չօգնել այն տուժածներին, որոնք ունեն արյունահոսություն:

30.
Բրոնխիալ ասթմայով տուժածին նոպայի դեպքում պետք է.

A
Օգնել ընդունել կիսանստած դիրք:
B
Պառկեցնել և բարձրացնել ոտքերը:
C
Պառկեցնել՝ ոտքերը ծնկային հոդերում ծալած:
D
Պառկեցնել գլուխը բարձր դիրքով:

31.
Որովայնի վնասվածքով տուժածին պետք է.

A
Պառկեցնել գլուխը բարձր դիրքով:
B
Պառկեցնել և բարձրացնել ոտքերը:
C
Պառկեցնել՝ ոտքերը ծնկային հոդերում ծալած:

32.
Ուշագնացության դեպքում տուժածին պետք է.

A
Օգնել ընդունել կիսանստած դիրք:
B
Պառկեցնել և բարձրացնել ոտքերը:
C
Պառկեցնել՝ ոտքերը ծնկային հոդերում ծալած:
D
Պառկեցնել գլուխը բարձր դիրքով:

33.
Ցածր թափքով մեքենայի և չափահաս հետիոտնի, որի հասակը կազմում է 1 մ 55 սմ և ավելի, բախման դեպքում, նրա մոտ առավել հավանական վնասվածքներն են.

A
Ստորին վերջույթի և գլխի վնասվածք:
B
Կոնքի և կրծքավանդակի վնասվածք:

34.
Ցածր թափքով մեքենայի և 3-5 տարեկան երեխայի բախման դեպքում, նրա մոտ առավել հավանական վնասվածքներն են.

A
Ստորին վերջույթի և գլխի վնասվածք:
B
Կոնքի և կրծքավանդակի վնասվածք:

35.
Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա պետք է.

A
Օգնել մեքենայում գտնվող անձանց շտապ դուրս գալ մեքենայից:
B
Մեքենայում գտնվող անձանց խնդրել մնալ մեքենայի մեջ մինչև էլեկտրական հոսանքը չանջատեն:

36.
Քիչ վտանգավոր վերքերի մշակման ժամանակ պետք է.

A
Լվանալ վերքը օճառով և մաքուր ջրով, այնուհետև վիրակապել:
B
Մշակել վերքը սպիրտային հիմքով նյութերով (յոդ, օղի, օծանելիք և այլն):

37.
Վտանգավոր վերքերի մշակման ժամանակ պետք է.

A
Լվանալ վերքը օճառով և մաքուր ջրով:
B
Մշակել վերքը սպիրտային հիմքով նյութերով (յոդ, օղի, օծանելիք և այլն):
C
Դադարեցնել արյունահոսությունը և վիրակապել վերքը:

38.
Վթարի դեպքում շտապօգնության կանչի համար ի՞նչ տեղեկատվություն պետք է տրամադրվի օպերատորին.

A
Նշել վթարի վայրին ամենամոտ գտնվող կողմնորոշիչը: Հաղորդել տուժածների թիվը, նշել նրանց սեռը և տարիքը.
B
Նշել վթարի վայրին ամենամոտ գտնվող փողոցը և տան համարը: Տեղեկացնել, թե ով է տուժել վթարի հետևանքով (հետիոտն, մեքենայի վարորդ կամ ուղևոր) և նկարագրել ստացված վնասվածքները:
C
Նշել վթարի վայրը (փողոցը, տան համարը և դեպքի վայրին ամենամոտ կողմնորոշիչները): Տեղեկացնել տուժածների թիվը, նրանց սեռը, մոտավոր տարիքը, գիտակցության, շնչառության, արյան շրջանառության, ինչպես նաև ուժեղ արյունահոսության, կոտրվածքների և այլ վնասվածքների առկայության մասին: Սպասել մինչև օպերատորը նշի, որ կանչն ընդունված է:

39.
Ի՞նչ օպտիմալ դիրք պետք է տրվի գիտակցությունը պահպանված տուժածին` ողնաշարի վնասվածքի կասկածի դեպքում։

A
Տուժածին պառկեցնել կողքի:
B
Տուժածին պառկեցնել մեջքի վրա` կոշտ, հարթ մակերեսի վրա, առանց անհրաժեշտության չտեղաշարժել, դիրքը չփոխել:
C
Տուժածին պառկեցնել մեջքի վրա, պարանոցի տակ տեղադրել շորերից պատրաստված գլանակ և բարձրացնել ոտքերը:

40.
Ինչպե՞ս իրականացնել առաջին օգնությունը ցրտահարության և գերսառեցման դեպքում։

A
Մարմնի ախտահարված հատվածները շփել ձյունով կամ բրդյա կտորով, ապա տաքացնել, տալ ալկոհոլային խմիչք, տեղափոխել տաք տարածք:
B
Տաքացնել մարմնի ախտահարված հատվածները և անշարժացնել դրանք, տուժածին ծածկել տաք շորերով կամ ծածկոցով, տալ տաք ըմպելիք, տեղափոխել տաք տարածք:
C
Մարմնի ախտահարված հատվածները քսուքով պատել, տաքացնող կոմպրես և ջեռակ դնել, տեղափոխել տաք տարածք, տալ տաք ըմպելիք:

41.
Ինչպիսի՞ առաջին օգնություն պետք է ցուցաբերել գլխի մազածածկ մասի վերքի առկայությամբ գանգուղեղային վնասվածքի դեպքում:

A
Դադարեցնել արյունահոսությունը վերքի վրա ուղղակի ճնշման միջոցով, վերքի վրա դնել սեղմող վիրակապ: Գիտակցության կորստի դեպքում տուժածին տալ կայուն կողքի շրջված դիրք: Հնարավորության դեպքում գլխի վնասվածքի շրջանում սառը դնել:
B
Անշարժացնել ողնաշարի պարանոցային հատվածը` օգտագործելով ինքնաշեն շինա (օձիք): վերքի վրա դնել ստերիլ բամբակե խծուծ, տուժածին պառկեցնել մեջքի վրա` ոտքերը բարձրացրած դիրքում: Հնարավորության դեպքում գլխին սառը դնել:
C
Արգելվում է պարանոցային շինա դնել: Անհրաժեշտ է վերքը ծածկել բժշկական կպչուն սպեղանիով, տուժածին պառկեցնել կողքի վրա:

42.
Գիտակցության կորստի ժամանակ` շնչառության և արյան շրջանառության առկայության դեպքում, առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով ի՞նչ դիրքով պառկեցնել տուժածին:

A
Մեջքի վրա` գլխի տակ դնելով գլանակ։
B
Մեջքի վրա` ոտքերը տարածած վիճակում։
C
Տուժածին տալ կայուն կողքի շրջված դիրք այնպես, որ ծալված ծնկները հպվեն գետնին, իսկ վերևում գտնվող ձեռքը գտնվի այտի տակ:

43.
Որքա՞ն ժամանակ կարող է կապված մնալ արյունահոսությունը դադարեցնող լարանը:

A
Տաք եղանակին ոչ ավելի, քան կես ժամ, իսկ ցուրտ եղանակին` ոչ ավելի, քան մեկ ժամ։
B
Տաք եղանակին ոչ ավելի, քան 1 ժամ, իսկ ցուրտ եղանակին` ոչ ավելի, քան կես ժամ։
C
Լարանի կապված մնալու ժամանակը սահմանափակ չէ։

44.
Ինչպե՞ս որոշել գիտակցությունը կորցրած տուժածի մոտ շնչառության առկայությունը:

A
Բռնել տուժածի կզակից, հետ թեքել գլուխը և հետևել կրծքավանդակի շարժմանը 10 վայրկյան տևողությամբ:
B
Մի ձեռքը դնել տուժածի ճակատին, մյուս ձեռքի երկու մատով կզակը բարձրացնելով և գլուխը հետ թեքելով անհրաժեշտ է 10 վայրկյան տևողությամբ հետևել շնչառությանը, փորձելով արտաշնչած օդը զգալ Ձեր այտին և հետևել կրծքավանդակի շարժմանը։
C
Առանց տուժածի գլուխը թեքելու, անհրաժեշտ է խոնարհվել նրա դեմքին և 10 վայրկյան տևողությամբ հետևել նրա շնչառությունը, փորձելով արտաշնչած օդը զգալ Ձեր այտին և հետևել կրծքավանդակի շարժմանը:

45.
Որո՞նք են խոշոր զարկերակից արյունահոսության նշանները և ինչի՞ց է սկսվում առաջին օգնությունը խոշոր զարկերակային արյունահոսության ժամանակ:

A
Վերքից դանդաղորեն դուրս է հոսում մուգ գույնի արյուն: Վերքի վրա դրվում է սեղմող վիրակապ, որի վրա գրառում կա վերքի վրա պահելու ժամանակի վերաբերյալ:
B
Վերքից վառ կարմիր գույնի արյուն է հոսում` ուժեղ ցայտելով, ընդհատվող շիթով կամ շատրվանի նման: Վնասված զարկերակն անհրաժեշտ է սեղմել մատներով, այնուհետև վերքից վերև, որքան հնարավոր է վերքին մոտ դրվում է արյունահոսությունը կանգնեցնող լարան, որի վրա գրառում կա պահելու ժամանակի վերաբերյալ:
C
Արյունը դանդաղորեն դուրս է հոսում վերքից: Վնասվածքից ցած դրվում է արյունահոսությունը կանգնեցնող լարան, որի վրա գրառում կա պահելու ժամանակի վերաբերյալ։

46.
Արդյո՞ք թույլատրվում է տուժածին դեղեր տալ առաջին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ:

A
Թույլատրվում է:
B
Թույլատրվում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
C
Արգելվում է:

47.
Ինչպե՞ս դադարեցնել արյունահոսությունը երակների և ոչ խոշոր զարկերակների վնասվածքի դեպքում:

A
Դնել ճնշող վիրակապ վնասվածքի տեղում:
B
Վերքից վերև հատվածում ճնշող վիրակապ դնել:
C
Վերքից ներքև հատվածում ճնշող վիրակապ դնել:

48.
Որո՞նք են առաջին բուժօգնության նախնական քայլերը` վթարի հետևանքով առաջացած վնասվածքների դեպքում:

A
Վերքը լվանալ ջրով, վերքից հեռացնել օտար մարմինները, վերքի վրա դնել ստերիլ բամբակ` ամրացնելով բինտային վիրակապով:
B
Հագնել բժշկական ձեռնոցներ, վերքը մաքրել յոդի ալկոհոլային լուծույթով, դեղաքսուք դնել և ծածկել կպչուն սպեղանիով:
C
Հագնել բժշկական ձեռնոցներ, վերքն առանց մաքրելու ծածկել ստերիլ թանզիֆե անձեռոցիկով` եզրերին ամրացնելով կպչուն սպեղանի կամ բինտով վիրակապել:

49.
Ինչպե՞ս է առաջին օգնություն իրականացվում վերջույթների կոտրվածքների դեպքում, եթե չկան շինաներ և այն պատրաստելու համար ձեռքի տակ եղած միջոցներ։

A
Վերին վերջույթը` իրանի երկայնքով տարածած, կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց՝ փափուկ կտոր դնելով դրանց միջև:
B
Վերին վերջույթը` արմնկային հոդում ծալված, գլխաշորի վրա հենած`կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց` փափուկ կտոր դնելով դրանց միջև:
C
Վերին վերջույթը, արմնկային հոդում ծալված, գլխաշորի վրա հենած`կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց։

50.
Ո՞ր դեպքերում պետք է տուժածը դուրս հանվի ավտոմեքենայի խցիկից։

A
Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության կամ տուժածի գիտակցության կորստի դեպքում:
B
Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության կամ տուժածի գերսառեցման, գիտակցության և շնչառության կորստի դեպքում, ինչպես նաև անմիջականորեն խցիկում առաջին օգնություն ցուցաբերելու անհնարինության դեպքում:
C
Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության դեպքում կամ տուժածի մոտ ծանր արյունահոսության, գանգուղեղային վնասվածքի առկայության դեպքում։

51.
Ո՞րն է առաջին օգնությունը մակերեսային ջերմային այրվածքի (մաշկի կարմրություն, այտուցվածություն, այրվածքի տեղում թափանցիկ հեղուկով լցված բշտիկների առաջացում, ուժեղ ցավ) ժամանակ:

A
Այրված մակերեսի վրա սառը ջուր լցնել, ծածկել ստերիլ անձեռոցիկով և ամուր վիրակապել:
B
Բացել բշտիկները, մաքրել այրվածքի մակերեսը հագուստի մնացորդներից, ծածկել ստերիլ անձեռոցիկով (չվիրակապել), հնարավորության դեպքում սառը դնել, և տուժածին ջուր խմեցնել։
C
20 րոպե տևողությամբ այրվածքի մակերեսը սառեցնել ջրով: Առանց բշտիկները բացելու և հագուստի մնացորդները հեռացնելու այրվածքի մակերեսը ծածկել ստերիլ անձեռոցիկով (չվիրակապել), հնարավորության դեպքում սառը դնել և տուժածին ջուր խմեցնել: