Տեսական դասընթաց
Տեսական դասընթացը նախատեսված է ապագա վարորդներին ճանապարհային երթևեկության կանոնների, ճանապարհային նշանների և գծանշումների, խաչմերուկների անցման, երթևեկության առավելության, կանգառի և կայանման, արագության, վազանցի, հատուկ ազդանշանների, բեռների և ուղևորների փոխադրման, ինչպես նաև ճանապարհային անվտանգության և առաջին օգնության հիմունքների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու համար։ Դասընթացը հիմնված է ՀՀ գործող օրենսդրության և վարորդական իրավունքի քննության պահանջների վրա՝ ապահովելով ինչպես տեսական պատրաստվածություն, այնպես էլ անվտանգ վարելու մշակույթի ձևավորում։