Дорожные разметки

Дорожные разметки – это знаки, предназначенные для руководства движением и обеспечения правильного направления полосы. Они являются важным элементом безопасного и эффективного вождения и могут включать ограничения скорости, сигналы движения и предупредительные знаки.

Типы разметок

Հորիզոնական գծանշումներ

Հորիզոնական գծանշումները սահմանում են երթևեկության կարգը, գոտիների սահմանները, ուղղությունները և ճանապարհի օգտագործման կանոնները։

Կիրառվում են ճանապարհի երթևեկելի մասի վրա և ներկայացվում են գծերի, սլաքների, գրառումների և այլ նշումների տեսքով։

Մշտական գծանշումներ

Սովորաբար ունեն սպիտակ գույն։

Դեղին գույնի բացառություններ

1.4 • 1.10 • 1.14.1 • 1.14.2 • 1.26

Կարմիր գույն

1.17 գծանշում

Ժամանակավոր գծանշումներ

Կիրառվում են ճանապարհային աշխատանքների կամ երթևեկության ժամանակավոր կազմակերպման ընթացքում և ունեն նարնջագույն գույն։

1.1
1.1` հոծ գիծ, որը բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), նշում ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տալիս երթևեկելի մասի սահմանները, ուր մուտքն արգելված է, ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները. 1.1 գիծը հատելն արգելվում է։
1.1
1.2.1
1.2.1` հոծ գիծ (եզրային), որը ցույց է տալիս երթևեկելի մասի և բաժանարար գոտու եզրը: 1.2.1 գծերը հատելն արգելվում է. 1.2.1 գիծը թույլատրվում է հատել կողնակի վրա կանգառ կատարելու և կանգառ կատարելու վայրից դուրս գալու դեպքում, այն տեղերում, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների կանգառ կամ կայանում.
1.2.1
1.2.2
1.2.2 ընդհատվող գիծ (եզրային), որը ցույց է տալիս երկուսից ոչ ավելի գոտի ունեցող ճանապարհների երթևեկելի մասի եզրը (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երկու անգամ փոքր է դրանց միջև եղած տարածությունից).
1.2.2
1.3
1.3 չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գծեր): 1.3 գծերը հատելն արգելվում է:
1.3
1.4
1.4՝ դեղին հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառը և կայանումն արգելված են: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27՝ «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում է երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին.
1.4
1.5
1.5` ընդհատվող գիծ, որը բաժանում է երկու կամ երեք երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), իսկ մեկ ուղղությամբ երկու և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին ցույց է տալիս երթևեկության գոտիների սահմանները.
1.5
1.6
1.6` «մոտեցման գիծ»` ընդհատվող գիծ, որը նախազգուշացնում է երթևեկության հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.1 կամ 1.11 գծանշմանը մոտենալու մասին (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երեք անգամ գերազանցում է այդ գծիկների միջև ընկած տարածությունը).
1.6
1.7
1.7` ընդհատվող գիծ, որը ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում (գծիկների երկարությունը և դրանց միջև ընկած տարածությունը հավասար են).
1.7
1.8
1.8` ընդհատվող լայն գիծ, որը ցույց է տալիս երթևեկելի մասի հիմնական և թափառքի կամ արգելակման գոտիների միջև առկա սահմանը.
1.8
1.9
1.9` ընդհատվող (դարձափոխային) գիծ, որը ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում, իսկ եթե դարձափոխային լուսացույցներն անջատված են, բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը.
1.9
1.10
1.10` ընդհատվող դեղին գիծ, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կայանելն արգելված է: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.28` «Կայանելն արգելվում է» նշանի հետ և գծվում երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին.
1.10
1.11
1.11` հոծ և ընդհատվող գծերի համակցություն, որոնք`
1.11
1.12
1.12` «Կանգ-գիծ»` հոծ գիծ, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի առկայության դեպքում ինչպես նաև երկաթուղային գծանցի առջև, երբ գծանցով երթևեկությունն արգելված է.
1.12
1.13
1.13` ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդն անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի ճանապարհը հատող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին.
1.13
1.14.1
1.14.1 1.14.2 «Զեբր»` ցույց են տալիս հետիոտնային անցումը: Գծանշման սլաքները (1.14.2) ցույց են տալիս հետիոտների շարժման ուղղությունը.
1.14.1
1.15
1.15` ընդհատվող գծեր, որոնք ցույց են տալիս այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը.
1.15
1.16.1
1.16.1 — հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում,
1.16.1
1.16.2
1.16.2 — համընթաց տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերը կամ համընթաց ուղղության տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում,
1.16.2
1.16.3
1.16.3 — տարբեր ուղղությունների տրանսպորտային հոսքերի միացման տեղերում.
1.16.3
1.17
1.17` կարմիր հոծ գիծ, որը ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը, իսկ 5.18՝ «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում՝ տաքսիների կայանման վայրերը.
1.17
1.18
1.18` ցույց է տալիս խաչմերուկում երթևեկության թույլատրելի ուղղությունները` ըստ գոտիների: Կիրառվում է ինքնուրույն կամ 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանների հետ: Փակուղու պատկերով գծանշումը ցույց է տալիս, որ դեպի մոտակա երթևեկելի մաս շրջադարձն արգելվում է: Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ թույլատրող գծանշումը թույլատրում է նաև հետադարձը.
1.18
1.19
1.19` նախազգուշացնում է մոտենալու մասին`
1.19
1.20
1.20` նախազգուշացնում է 1.13 գծանշմանը մոտենալու մասին.
1.20
1.21
1.21` «STOP» գրառում` նախազգուշացնում է 1.12 գծանշմանը մոտենալու մասին, երբ այն կիրառվում է 2.5` «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանի հետ.
1.21
1.22
1.22` ցույց է տալիս ճանապարհի (երթուղու) համարը.
1.22
1.23
1.23` ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին.
1.23
1.24.1
1.24.1 — 1.24.3` կրկնօրինակում են համապատասխանաբար, 1.20.2՝ «Ճանապարհի նեղացում», 3.24՝ «Առավելագույն արագության սահմանափակում» և 8.17՝ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանները և կիրառվում դրանց հետ միասին.
1.24.1
1.25
1.25` ցույց է տալիս երթևեկելի մասի արհեստական անհարթությունները, կիրառվում է 5.20՝ «Արհեստական անհարթություն» նշանի հետ.
1.25

Ուղղաձիգ գծանշումներ

Ուղղաձիգ գծանշումները ներկայացվում են սև և սպիտակ զոլերի հերթագայությամբ և կիրառվում են ճանապարհային կառույցների, արգելապատնեշների, հենասյուների, կամուրջների և այլ տարրերի վրա` տեսանելիությունն ու կողմնորոշումը բարելավելու նպատակով։

Դրանք օգնում են վարորդներին ճիշտ կողմնորոշվել ճանապարհին, հատկապես մթության, մառախուղի կամ սահմանափակ տեսանելիության պայմաններում։

2.1.1-2.1.3
Ճանապարհային կառույցների (կամուրջների և ուղեկամուրջների հենարանների, եզրապատերի ճակատային մասերի և այլն) տարրերը, երբ դրանք վտանգ են ներկայացնում երթևեկող տրանսպորտային միջոցների համար։
2.2
Թունելների, կամուրջների և ուղեկամուրջների հենամեջային կառույցների ստորին եզրը։
2.3
Բաժանարար գոտիների և անվտանգության կղզյակների վրա տեղադրված կլոր կարճասյուները։
2.4
Ուղղորդ սյունիկները, ուղեցցերը, ցանկապատերի հենակները և այլ նմանատիպ տարրեր։
2.5
Ճանապարհների ցանկապատերի կողային մակերևույթները՝ փոքր շառավղով կորացումների, կտրուկ վայրէջքների և այլ վտանգավոր հատվածներում։
2.6
Ճանապարհների ցանկապատերի կողային մակերևույթներն այլ տեղամասերում։
2.7
Վտանգավոր հատվածներում եզրաքարերը և բարձրացված անվտանգության կղզյակները։
Type 2 Markings